ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ

ԾԱՏՈՒՐԻ ԿԱՄՈՒՐՋ

ԾԱՏՈՒՐԻ  ԿԱՄՈՒՐՋ ԾԱՏՈՒՐԻ ԿԱՄՈՒՐՋ Վայոց ձորի մարզ գ. Շատին պետ. ցուցիչ` 9. 35.10 Միջնադարյան կամրջաշինության բնագավառում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Շատին գյուղի շրջակայքում գտնվող 4 կամուրջները, որոնցից հատկապես ուշագրավ է Շատին վանքի կողմից կառուցված «Ծատուրի կամուրջը»: Գտնվում է գյուղից 4 կմ հարավ, Եղեգիս գետի աջ ափին, հիդրոէլեկտրակայանի դիմաց: Միջնադարյան կամրջից պահպանվել է միայն աջափնյա խելը, իսկ արևմտյան մասը՝ ...

ՎԻՇԱՊԱՔԱՐ

ՎԻՇԱՊԱՔԱՐ ՎԻՇԱՊԱՔԱՐ Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր պետ. ցուցիչ` 9.1.14 Վիշապի պաշտամունքին նվիրված բազմաթիվ քարակոթողներ հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի ավազանի հյուսիսարևելյան մասում, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում: Հայկական լեռնաշխարհի մշակույթին հատուկ այս ինքնատիպ կոթողների թիվը անցնում է 150-ից: Հնագույնները պատկանում են Ք. ա. III-II հազարամյակներին: Ենթադրվում է, որ բազալտի միակտոր քարերից կերտված այս ...

ԵՍԱՅԻ ՆՉԵՑՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

ԵՍԱՅԻ  ՆՉԵՑՈՒ  ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՍԱՅԻ ՆՉԵՑՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ Վայոց Ձորի մարզ մարզ Գ. Վերնաշեն պետ. ցուցիչ՝ 3.2.13.7   Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի ցուցանմուշների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 1318 թ. համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցու պատվերով գրիչներ Ստեփանոսի և Հովհաննես Երզնկացու ձեռագրած Աստվածաշունչը, որը նկարազարդել է Թորոս Տարոնացին: Թանգարանի ցուցադրությունում առկա են ձեռագրի 15 լուսանկարներ: Ձեռագիրը գրվել է Գլաձորում և օգտագործվել որպես ուսումնական ...

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՎԱՆՔ (Սպիտակավոր Ս. Աստվածածին վանք)

Սպիտակավոր  Ս. Աստվածածին  վանք ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՎԱՆՔ (Սպիտակավոր Ս. Աստվածածին վանք) Վայոց ձորի մարզ գ. Վերնաշեն պետ. ցուցիչ` 9. 15. 4 Գտնվում է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս, լեռան լանջին: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից և զանգակատնից, որոնք կառուցված են սպիտակ սրբատաշ ֆելզիտ քարով, ինչից էլ առաջացել է վանքի անվանումը: Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ արձանագրության, ...

Ս. ՍԻՈՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (Հերհերի վանք)

Ս. ՍԻՈՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Ս. ՍԻՈՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (Հերհերի վանք) Վայոց ձորի մարզ գ. Հերհեր պետ. ցուցիչ` 9.28.20 Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիսարևելք, ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է VIII դարում: Հիմնական հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, մատուռից (եկեղեցի): Եղել է պարսպապատ, որի տարածքում պահպանվել են խցերի, օժանդակ տնտեսական ...