ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ

ԳՆԴԵՎԱՆՔ

ԳՆԴԵՎԱՆՔ ԳՆԴԵՎԱՆՔ Վայոց ձորի մարզ գ. Գնդեվազ պետ. ցուցիչ` 9.16.15 Գտնվում է Վայոց ձորի գեղատեսիլ հովտով հոսող Արփա գետի ձախ ափին, բարձրադիր տեղանքում, Գնդեվազ գյուղից մոտ 1 կմ արևմուտք: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ.) վկայության համաձայն` Գնդեվանքը հիմնադրել է Սյունյաց Սոփիա (Սոփի) իշխանուհին X դ., որպես ճգնավորների մենաստան: Գնդեվանք է կոչվել հայր Սուփան Գնդունու անունով: ...

ՀՈՍՏՈՒՆ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

ՀՈՍՏՈՒՆ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՀՈՍՏՈՒՆ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ Վայոց Ձորի մարզ գ. Հոստուն պետ. ցուցիչ` 9.21.7 Գտնվում է Եղեգիս գետի աջակողմյան ափին, պատմական Եղեգիս գյուղաքաղաքի ավերակներից հարավարևելք: Միջնադարյան այս բնակավայրը լքվել է 1950-ական թթ.: Գյուղի կենտրոնում գտնվում է XVII-XVIII դդ.կառուցված կիսախարխուլ եկեղեցի, որին արևմուտքից կից է գավիթը: Եկեղեցու պատերի մեջ զետեղված են XIII դ. խաչքարեր: Գյուղի մերձակայքում են Ոստանիք (Ոստին, Ոստիք) հին ...

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ Վայոց ձորի մարզ գ. Եղեգիս պետ.ցուցիչ` 9.21.9 Եղեգիս գյուղի արևմտյան եզրին գտնվում է Ս. Աստվածածին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ տիպի, թաղածածկ եկեղեցին: Արևելյան կողմից բարձր բեմի երկու կողմերում կան մեկական մեծ խորաններ: Մուտքը արևմուտքից է: Այն կանգուն վիճակում մեզ է հասել 1703 թ. արմատական վերակառուցումից հետո, երբ փաստորեն հին եկեղեցու ...

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ

Arates_01 ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ Վայոց Ձորի մարզ գ. Արատես, պետ. ցուցիչ N 9.29.1.1 Միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական ...