ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Նորություններ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԸ ՀԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

1 Վայոց ձորի մարզում ապրիլի 18-ին միջոցառումների շարք է անցկացվել: Հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցների, ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրվա աշխատանքներն ամփոփվել են Եղեգիս համայնքում գտնվող «Զորաց» ...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

CIMG6264 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ միջոցառումների շարք է անցկացվել Վայոց ձորի մարզում: Մասնավորապես` Արենիի միջնակարգ դպրոցում բացվել է «Տուրիզմը իմ համայնքում» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ներկայացվել են Արենի համայնքի տեսարժան վայրերը. պատմամշակութային հուշարձաններ, գինու գործարաններ, գինու փառատոնի լուսանկարներ, գրեթե թանգարանային նյութ դարձած կենցաղային իրերի լուսանկարներ: Ցուցահանդեսն ուղեկցվել է «Մշակութային ժառանգությունը և կայուն ...

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ

DSC04118 Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր: Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի ...

ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

SAM_0051 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունը հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանն ուղղված միջոցառումներից զատ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նաև հայկական բանակին առնչվող իրադարձությունները: Հայոց բանակի կազմավորման 25- ամյակի առիթով հունվարի 28-ին ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, ...

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ

CIMG5989 «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Սյունյաց աշխարհի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած, հայ հոգևոր և քաղաքական կյանքի ակնառու ներկայացուցիչ Ստեփանոս Օրբելյանին: Շաքե Ղարախանյանը նախ ներկայացրել է Ստեփանոս Օրբելյանի կենսագրությանը վերաբերող տվյալներ, ապա` խոսել նրա հասարակական, ստեղծագործական ...