ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Նորություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման Լոռու մարզային հանձնաժողովի նիստում քննարկվել են Շնող եւ Թեղուտ համայնքների վարչական շրջանների սահմաններում գտնվող, «Թեղուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինճպես նաեւ այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող եւ պետական սեփականություն համարվող որոշ հողակտորների նպատակային նշանակության փոփոխության հարցը: Հաշվի առնելով, որ նշված հողոտարածքները հարուստ են հնագիտական մշակութային շերտերով, եւ ...

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱՐՏԱՎԱՆԻ ԿԱՄՈՒՐՋԸ

Վտանգված է Արտավանի կամուրջը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի ՊՄՊ ծառայությունը ահազանգ է ստացել, որ Արտավան գյուղում գտնվող կամուրջը / 9.11.5.5. / խիստ վթարային վիճակում է: Կամրջի փլուզվելու վտանգն առավել հրատապ է` պայմանավորված գարնանը սկսվող ձնհալի հետ: Մարզային ծառայության պետը դիմել է Արտավանի գյուղապետին` կամրջի վրայով երթեւեկությունը ...

«ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ և ՎԱՅՈՑՁՈՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ Վարդանանց պատերազմից շուրջ 1500 տարի է անցել: Հայ ժողովուրդը երգեր ու լեգենդներ է նվիրել Վարդանանց, փառաբանել նրանց, սերունդներին փոխանցել հայրենիքի նկատմամբ նրանց անմնացորդ նվիրվածության փայլուն օրինակը: Վայոց Ձորում մինչև օրս էլ պահպանվում են պատերազմի քարե վկաները` Գյուտ կաթողիկոսի կառուցած տաճարի հիմքերը, գերեզմաններ, խոնարհված եկեղեցիներ, որոնցից մատուռներ են մեզ հասել և այլն: ...

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՄԱՔՐՄԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Վայոց ձորի մարզի «Սպիտակավոր» վանական համալիրի /կառուցվել է 14-րդ դարում, պետ. ցուցիչ. 9.15.4/ տարածքի պահպանությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից։ Համալիրի տարածքում է գտնվում նաեւ Գարեգին Նժդեհի գերեզմանը։ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պահապանի վերջին շրջայցը հուշարձանի տարածք եղել է մեկ շաբաթ առաջ, ...

«ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎ»-Ի ՄՈՒՏՔԸ ԵՌԱԿՑՎԵԼ Է, ՓՈԽՎԵԼ Է ԿՈՂՊԵՔՆ ՈՒ ՓԱԿՑՎԵԼ՝ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՑՈՒՑԱՆԱԿ

Արջերի քարանձավ Նախորդ շաբաթ էլեկտրոնային ԶԼՄ-ներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր վնասվել է Վայոց Ձորի մարզի «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում գտնվող «Արջերի քարանձավ»-ի մուտքը, ներսում գտնվող ստալակտիդներ։ «Պատմամշակության արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերքեց ապատեղեկատվությունը։ Սակայն, էքստրիմի որոշ սիրահարների ու հնարավոր արշավախմբերի մուտքը կանխելու նպատակով որոշվեց քարանձավի տարածքում անհրաժեշտ միջոցառումներ ...