ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

13340216_1694402410812097_235480985967914133_o Եղեգնաձորի երաժշտական դպրոցը մշտապես իր ակտիվ մասնակցությունն ու դերակատարումն է ունեցել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնած պատմամշակութային միջոցառումների կազմակերպման ու իրականացման գործում: Երաժշտական դպրոցն ակտիվ համագործակցել է նաև բանակ-կրթություն-մշակույթ համաձայնագրի շրջանակներում կազմակերպած միջոցառմանը. կրթօջախի սաներն իրենց ուրույն մասնակցությունն են ունեցել Վայոց ձորի հուշարձանների սանիտարական մաքրման աշխատանքներում ու դրանց պահպանության գործում: Եղեգնաձորի երաժշտական դպրոցը ...

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆԽՈՆՋ ՊԱՀԱՊԱՆԸ

01 «Պատմամշակութային հուշարձանների և արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրենց գործի գիտակ աշխատակիցների պակաս չունի, սակայն կան անհատներ, որոնց պատասխանատու ներկայությունն արդեն կարևոր է, իսկ երբ այդ պատասխանատվությանն ավելանում է գործի նկատմամբ սերը, անսահման աշխատասիրությունն ու ոչ մի դեպքում չվհատվելու անկոտում կամքը, ապա գիտակները դառնում են նաև նվիրյալներ: Մեր զրուցակիցն այս անգամ Վայոց ձորի հուշարձանների մեծ գիտակն ...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Изображение 2294 ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ ՀՀ երիտասարդական հիմնադրամի Եղեգնաձորի մասնաճյուղի դահլիճում բացվել է «Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանները երիտասարդների աչքերով» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Մինչ այդ՝ մարզային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել էր մարզի 20 դպրոցների շնորհալի երեխաների գեղանկարչական աշխատանքների մրցույթ: Լավագույն 45 աշխատանքներ ընդգրկվել էին վերոնշյալ ցուցադրության մեջ: Ցուցահանդեսում հաղթողներ և պարտվողներ չեն ...

ԹԱՆԱԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ» ԵՎ ՄՈՄԻԿԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

01 Թանգարանային գիշերը «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանն այցելուներ է ընդունել մինչև կես գիշեր: Արգելոց-թանգարանում անցկացված ՀՀ Անկախության հռչակման 25 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Վերնաշենի դպրոցի 27 աշակերտներ: Թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի «Անկախությունը և մեր մարզի ձեռքբերումներն այդ տարիներին» զեկուցումից հետո աշակերտները ծանոթացել են թանգարանի ցուցադրությանը, կարծիքներ փոխանակել, հնչեցրել բազմաթիվ հարցեր, որոնց սիրով ...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

001 «Արփի» բնապատմական արգելոցի նախաձեռնությամբ՝ Թանգարանների միջազգային օրն աննկատ չի անցել նաև Վայոց Ձորի մարզի Արենիի միջնկարգ դպրոցի աշակերտների համար: Պատանիները նախ միամյանց շնորհավորել են օրվա առթիվ, ապա՝ ուղևորվել Նորավանք: Արգելոցի տարածքում՝ Թռչուններիի քարանձավի հարևանությամբ գտնվող բացատում, նույն դպրոցի պատմության ուսուցիչ Ռուբեն Գասպարյանն անցկացրել է բաց դաս` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին: Այնուհետև պատանիներին ...