ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ԱՓԻ ՄԵՋ

IMG_4564 «Արտֆեստ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի ցուցահանդեսը տեղի է ունեցել ամիսներ առաջ։ Ցուցադրվել է 100-ից ավել հեղինակի ստեղծագործություն՝ գեղանկարներ, քանդակներ, տարբեր նկարազարդումներ, անգամ իրական չափսերից հազարապատիկ փոքր երաժշտական գործիքներ։ Այդ ցուցահանդեսի մրցանակակիրների աշխատանքներն էլ մեկտեղվել էին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։ Լավագույն ութ հեղինակների թվում էր նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետի պաշտոնակատար ...

ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Վերածնված Հայաստան Երևան համայնք պետ․ ցուցիչ՝ 1.6.210   1985թ․ դեկտեմբերի 13-ին Օղակաձև զբոսայգում հանդիսավոր պայմաններում բացվեց ճանաչված սփյուռքահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանի կերտած «Վերածնված Հայաստան» տուֆակերտ կոթողը։ Հուշարձանը, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժության գաղափարը, կազմված է երեք մասից՝ մայրը որդու և դստեր հետ։ Արձանի բարձրությունը ...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (1897-1937ԹԹ․)

13883935_1158783360879879_2113421597_n Երևան համայնք, պետ․ ցուցիչ` 1.6.137: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրաքննադատ, մշակութային գործիչ: «Ես իմ անուշ Հայաստանի»-ն․․․ մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ ...

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ- 1713-1795ԹԹ․)

1.6.110 Երևան համայնք, պետ․ ցուցիչ՝ 1.6.110 Ուշ միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ, փիլիսոփա «Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից»։ Ավ․ Իսահակյան Սայաթ-Նովան ծնվել է Թիֆլիսում, Հալեպից տեղափոխված Կարապետի ընտանիքում։ Թեպետ պատանի հասակում զբաղվել է ջուլհակությամբ, սակայն երգն ու երաժշտությունը եղել են նրա կյանքի անբաժան ուղեկիցը։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան հմտացել է աշուղական արվեստի ...

Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)

01 Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.60 Ներկա օրերում այլ ի´նչ սև քնար Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին. Արյու´ն և կրա´կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին Մ.Նալբանդյան Գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական-դեմոկրատ, հայ ռեալիստական գրականության և քննադատության հիմնադիր Ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)` արհեստավորի ընտանիքում: 1837-1845թթ. սովորել է հայրենի քաղաքում` Գաբրիել Պատկանյանի հիմնադրած դպրոցում: Որոշ ժամանակ Միքայելը սովորել է ...