ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Հուշարձաններ

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ (1903-1978)

DSCF3073 Երևան համայնք, պետ․ ցուցիչ՝ 1.6.95.4: Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՎԽՍՀ, ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս: Ծնվել է 1903թ․ հունիսի 6-ին Թիֆլիսում։ Մանուկ հասակից երաժշտական առաջին քայլերը կատարել է մորից լսած հայկական ժողովրդական երգերի տպավորությունների ներքո: Նախադպրոցական տարիքում Արամ Խաչատրյանին գերում էին թափառաշրջիկ երգիչների, աշուղներին և նվագածուների ժողովրդական կատարումները։ Նրան հատկապես ...

ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

Վերածնված Հայաստան Երևան համայնք պետ․ ցուցիչ՝ 1.6.210   1985թ․ դեկտեմբերի 13-ին Օղակաձև զբոսայգում հանդիսավոր պայմաններում բացվեց ճանաչված սփյուռքահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանի կերտած «Վերածնված Հայաստան» տուֆակերտ կոթողը։ Հուշարձանը, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժության գաղափարը, կազմված է երեք մասից՝ մայրը որդու և դստեր հետ։ Արձանի բարձրությունը ...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (1897-1937ԹԹ․)

13883935_1158783360879879_2113421597_n Երևան համայնք, պետ․ ցուցիչ` 1.6.137: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրաքննադատ, մշակութային գործիչ: «Ես իմ անուշ Հայաստանի»-ն․․․ մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ ...

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ- 1713-1795ԹԹ․)

1.6.110 Երևան համայնք, պետ․ ցուցիչ՝ 1.6.110 Ուշ միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ, փիլիսոփա «Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից»։ Ավ․ Իսահակյան Սայաթ-Նովան ծնվել է Թիֆլիսում, Հալեպից տեղափոխված Կարապետի ընտանիքում։ Թեպետ պատանի հասակում զբաղվել է ջուլհակությամբ, սակայն երգն ու երաժշտությունը եղել են նրա կյանքի անբաժան ուղեկիցը։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան հմտացել է աշուղական արվեստի ...

Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)

01 Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.60 Ներկա օրերում այլ ի´նչ սև քնար Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին. Արյու´ն և կրա´կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին Մ.Նալբանդյան Գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական-դեմոկրատ, հայ ռեալիստական գրականության և քննադատության հիմնադիր Ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)` արհեստավորի ընտանիքում: 1837-1845թթ. սովորել է հայրենի քաղաքում` Գաբրիել Պատկանյանի հիմնադրած դպրոցում: Որոշ ժամանակ Միքայելը սովորել է ...