ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Հուշարձաններ

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

1.6.129 Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.129 450-451թթ. Սասանյան Պարսկաստանի դեմ ազատագրական շարժման առաջնորդ, սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Սահակ Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին: Կրթությունը ստացել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 449թ. Արտաշատում գումարված հայ մեծամեծ նախարարների և հոգևորականների ժողովը մերժեց պարսից Հազկերտ 2-րդ-ի կրոնափոխության պահանջը: 451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտը հայ ...

ԿՈՄԻՏԱՍ (ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, 1869-1935ԹԹ.)

Կոմիտաս Երևան համայնք, պետ.ցուցիչ` 1.6.124 «Կոմիտասը ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը` բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին` հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: …Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչվեց»: Ա. Իսահակյան Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը ծնվել է ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Ալեքսանդր Թամանյան Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.120 «Թամանյանը խորապես ուսումնասիրեց Հայաստանի դասական ճարտարապետությունը, մեր կոթողների համեստ, պարզ ու մոնումենտալ ձևերը և այդ ամենը ձուլեց իր ստեղծագործական քուրայում և սկսեց կառուցել իր հանճարեղ նախնիների նման ամուր, պարզ ու գեղեցիկ, դառնալով մեր դարաշրջանում ստեղծված, նոր հայկական ճարտարապետության ոճի հիմնադիր և մուծելով իր ավանդը համաշխարհային արվեստի գանձարանը»: Մ. Սարյան Ալեքսանդր Թամանյանը ծնվել ...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

1.6.144 Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.144 Բանաստեղծ, գրականագետ, պետական և հասարակական գործիչ Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է Գանձայում (Ջավախքում) 1885թ. փետրվարի 9-ին, մահացել է 1920թ. հունվարի 7-ին Օրենբուրգում 35 տարեկան հասակում: Վահան Տերյանը այնպիսի ներդրում է ունեցել հայ փայլուն քնարերգության զարգացման գործում, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց ...

ՊԵՊՈ

1.6.139. Գաբրիել Սունդուկյանի նույնանուն կատակերգության գլխավոր հերոսի` Պեպոյի հուշարձանը /պետ.ցուցիչ` 1.6.139/ գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Հայ մեծանուն գրող, կատակերգու Գաբրիել Սունդուկյանի համապատասխան կատակերգության հերոս Պեպոյի հուշարձանը գտնվում է Թատերական զբոսայգում՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջև: Հուշարձանը պատրաստված է բազալտից և ունի 4 մետր բարձրություն: ...