ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Նորություններ

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

DSC00232 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայության նախաձեռնությամբ ապրիլի 18-ի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ՝ «Սպորտի ժառանգություն» խորագրի ներքո, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ և «Ուսում» դպրոցների աշակերտների միջև օրերս անցկացվել է բասկետբոլի և պարանաձգումի մրցույթ: Դժվարին պայքարում հաղթող է ճանաչվել «Ուսում» ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ՎԻԿՏՈՐԻՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

01 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը` ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ համատեղ, հերթական ցուցահանդեսն է կազմակերպել: «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագրով ցուցադրությունը բացվել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում: Մեկ շաբաթ տևած ցուցադրությունն ավարտվել է «Ճանաչենք մեր պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ինտելեկտուալ մրցույթով: Ծրագրի նպատակը դպրոցականների շրջանում պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումն ...

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

իմ սիրելի հուշարձանը ՊՄՊ Երևանի մարզային ծառայության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան 59-րդ հիմնական դպրոցի V-IX դասարաններում անցկացվել է «Իմ սիրելի հուշարձանը» թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Նպատակը՝ պատմամշակութային հուշարձանների մասին դպրոցականների գիտելիքներին, վերաբերմունքին, մտահոգություններին ծանոթնանալն է: Մարտի 1-ին հայտարարված ստեղծագործական շարադրությունների արդյունքն ամփոփվել ...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (1886-1925ԹԹ.)

1.6.131 Երևան համայնք, պետ. ցուցիչ` 1.6.131: «Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած: Կործանվող մեր երկրի համար դու եղար փրկության առագաստ: Դու տվիր ընթացք և ուղի մեզ մինչև դարերն հեռակա, Նաիրյան արևն էր քո մեջ` լենինյան հրով ճառագած»: Ե. Չարենց 16.04.1936թ. Խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը (կեղծանունը` Մարտունի) ծնվել է Նոր Նախիջևանում (Ռոստով) 1886թ. ...

ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (XV-XVI ԴԴ.)

1.6.67.2 Երևան համայնք, պետ. ցուցիչ՝ 1.6.67.2: Հայ առաջին տպագրիչ և հրատարակիչ: Հակոբ Մեղապարտը եղել է հայ առաջին տպագրիչը: XVI դարում հայ մշակութային կյանքի ամենամեծ իրադարձությունը՝ հայկական տպագրության սկզբնավորումը, կապված է Հակոբ Մեղապարտի անվան հետ։ Հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում Հակոբ Մեղապարտը Վենետիկում հիմնել է տպարան և 1512-1513թթ. լույս ընծայել հայերեն առաջին հինգ գրքերը` «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», ...