ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Երևան > Նորություններ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տաթև Երևան Երևանի ՊՄՊ մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի ջանքերով մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում բացվել է «Տարթևի վանք» լուսանկարների ցուցահանդեսը: Բացման խոսքում մարզային ծառայության պետ Գարիկ Վարդանյանը ներկայացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարները: Ցուցադրությունն ուղեկցվել է դպրոցի պատմության ուսուցիչների՝ IX դարում հիմնադրված Տաթևի վանական համալիրին ...

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

բաց դաս Երևան Երևանի մարզային ծառայության նախաձեռնությամբ, «Հայոց Ցեղասպանություն. Վաղեմության ժամկետ չճանաչող ժառանգություն» թեմայով բաց դաս է անցկացվել Երևանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար: Երևանի մարզային ծառայության գիտաշխատող Գնել Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին 1948 թ-ին ընդունած կոնվենցիային: Նա ներկայացրել է նաև ...

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-3-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԵԾԱՄՈՐ ՀՆԱՎԱՅՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ 50 ԵՎ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ 45-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

baner 80x180 Հոկտեմբերի 2-3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, կանցկացվի Մեծամոր հնավայրի պեղումների 50 և արգելոց-թանգարանի ստեղծման 45-ամյակներին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողով: «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողովին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, ներկայացուցիչներ` Գիտության պետական կոմիտեից, ՀՀ ...

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ոտնձգություն  Եղիշե Չարենցի հուշարձանի նկատմամբ Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի օղակաձև զբոսայգում գտնվող Եղիշե Չարենցի /պետ. ցուցիչ` 1.6.137/ հուշարձանի հետևի հատվածի վրա ներկով գրված է: Երեկ հերթական շրջայցի ընթացքում իրավախախտումն արձանագրել է ՊՈԱԿ-ի Երեւանի մարզային ծառայության հուշարձանների պահապան ՎրեԺ Հաջյանը: Արձանի վրա եղել են նաեւ կավիճով, շրթներկով գրված հատվածներ: Ներկի թարմությունը հիմք է տալիս եզրակացնել, որ իրավախախտումը տեղի ...

ԲԱՑ ԴԱՍ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաց դաս  Վայոց ձորի մարզի դպրոցականների համար «Եվրոպական մշակութային ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայությունը բաց դաս է անցկացրել մարզի Շատին և Արտաբույնք գյուղերի դպրոցականների համար` «Վարդանանց պատերազմի հետքերը Վայոց Ձորում» խորագրով: Դասախոսել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը: Ներկա են եղել հանրակրթական երկու դպրոցների ...