ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԱԿԱՆ ՈՒ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Տոնական  ու  հեքիաթային  միջավայր  «Զվարթնոցում» Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում եւ մարզերում կազմակերպված տոնական գունագեղ միջոցառումները երեխաների տոնն անմոռանալի դարձնելու նպատակ էին հետապնդում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էլ անմասն չմնալով նախաձեռնություններից փոքրիկ այցելուների առջև վառ գույներով և բարձր տրամադրությամբ բացել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները: Գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկան «Վասպուրիկ» ...

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Երեխաների տոնը կնշվի «Զվարթնոցում» Հունիսի 1-ին, ժամը 14:00-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փոքրիկ այցելուների առջեւ արգելոց-թանգարանի դռները կբացի վառ գույներով` խոստանալով բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց: Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Երեւան ...

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

hexinakajin cucahandes Մայիսի 28-ին, ժամը 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ճանաչված բեմադրիչ օպերատոր, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի բաժնի լուսանկարիչ-օպերատոր Աշոտ Մովսիսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Հեղինակը կներկայացնի Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի պատմամշակութային հուշարձանների լուսանկարները: Ցուցահանդեսին կներկայացվեն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, Կոռիկոս բերդի, Վանի բերդի, Անարզաբա բերդի եւ այլ հուշարձանների լուսանկարներ, զուգահեռ կլինի ...

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

«Զվարթոցում» ներկայացվել է  «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում, մայիսի 18-ին, «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացավ արդեն ամենամյա «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Նախորդ տարիներին / 2010, 2011 և 2013 թթ. ծրագիրն իրականացվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, 2012 թ.` «Զվարթնոցում»: Ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների համար ելույթ ...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Ցուցահանդես «Զվարթնոցում» «Թանգարանային գիշեր» միջազգային օրվա շրջանակում, մայիսի 17-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Արեւմտյան Հայաստանի պատմական հուշարձանները մինչեւ Առաջին աշխարհամարտը” խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են Արեւմտյան Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների մի մասը: Հուշարձանների ստվար հատվածը լուսանկարել է հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանը դեռեւս 20-րդ դարի սկզբին: ...