ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐԻՉ Ա. ԱՎԱԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ա. Ավագյանի աշխատանքների ցուցահանդես «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում, օգոստոսի 31-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվեց «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի ստեղծագործությունների «Ժառանգության ժառանգորդը» խորագրով ցուցահանդեսը: Դա կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարները արվեստագետի երկու տարվա աշխատանքի պտուղներն են: 14 կտավներ` ...

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԿԲԱՑՎԻ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»  ԿԲԱՑՎԻ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շրջանակում, օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի Աշոտ Ավագյանի ստեղծագործությունների «Ժառանգության ժառանգորդը» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Ա. Ավագյանի գեղանկարչական 10 աշխատանք կներկայացվի արվեստասերների դատին` «Աղոթք», «Անհայտացող հիշողություններ», «Երկրպագություն», «Մտասեւեռում» եւ ...

«ՊԱՏՐԻՄՈՆԻՏՈ» ԾՐԱԳՐՈՎ ՃԱՄԲԱՐ-ԿԱՅԱՆԱՏԵՂԻ` «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

«Պատրիմոնիտո» ծրագրով ճամբար-կայանատեղի` «Զվարթնոց»  արգելոց-թանգարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է, ինչ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ստեղծված ճամբար-կայանատեղիները հյուրընկալում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած կամավորների: Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի 11 եւ հայաստանցի 4 կամավորները հուլիսի 9-22-ը կանցկացնեն ճամբար-կայանատեղիում: Գործակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011թ. Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի /ծրագրի ...

«ԶՎԱՐԹՆՈՑ» Պ/Մ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է Խ.ԴԱԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Զվարթնոց»  պ/մ արգելոց թանգարանում բացվել է Խ.Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես Մայիսի 18-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մի շարք հանդիսություններ են անցկացվել: Մասնավորապես բացվել է Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես: «Առաջին անգամ ներկայացվել են Ազգային արխիվում պահվող (հիմնական ցուցադրությունից դուրս մնացած)` պեղումների ընթացքը լուսաբանող լուսանկարների, նյութերի, փաստաթղթերի, նամակների կրկնօրինակներ, բանահյուսական, ազգագրական ուսումնասիրություններ, գրքեր և հոդվածներ», - ...

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ` ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ

Թորոս Թորամանյանը`  հայ ճարտարապետության գիտական պատմագրության հիմնադիր Հանրային հեռուստաընկերության «Հայոց հարց» հաղորդաշարի հերթական թեման նվիրված էր անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի գործունեությանը, հայ ճարտարապետության մեջ նրա ունեցած անգնահատելի ավանդին: Հաղորդման հյուրերն էին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ ...