ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ԽՈՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

«Զվարթոցում» ներկայացվել է  «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում, մայիսի 18-ին, «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացավ արդեն ամենամյա «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Նախորդ տարիներին / 2010, 2011 և 2013 թթ. ծրագիրն իրականացվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, 2012 թ.` «Զվարթնոցում»: Ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների համար ելույթ ...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Ցուցահանդես «Զվարթնոցում» «Թանգարանային գիշեր» միջազգային օրվա շրջանակում, մայիսի 17-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Արեւմտյան Հայաստանի պատմական հուշարձանները մինչեւ Առաջին աշխարհամարտը” խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են Արեւմտյան Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների մի մասը: Հուշարձանների ստվար հատվածը լուսանկարել է հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանը դեռեւս 20-րդ դարի սկզբին: ...

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

Արեւմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարների ցուցահանդես Զվարթնոցում Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-յի հովանու ներքո «Թանգարանային գիշեր» միջազգային գարնանային տոնը այս տարի Հայաստանում մեկնարկում է մայիսի 17-ին` կրելով «Թանգարանները միավորում են մեզ» խորագիրը: Միջոցառումը նաեւ հարգանքի տուրք է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակա արգելոց-թանգարաններում եւ արգելոցներում մայիսի 17-ին եւ 18-ին բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն: ...

ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ծառատունկ  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մարտի 15-ին տոնական տրամադրություն էր: «Զվարթնոցը» իր հյուրընկալ դռներն այս անգամ բացել էր հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանակ մեր հայրենակիցների, Հայաստանում ԻԻՀ արտակարգ ու լիազոր դեսպան Մուհամմեդ Ռեյիսիինի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, հյուրերի, ուսանողների ու դպրոցականների առջեւ: Մշակութային միջոցառումներ «Զվարթնոցում» հաճախ են կազմակերպվում, ...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Ցուցահանդես «Զվարթնոց»  թանգարանում Սեպտեմբերի 27-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ՊՈԱԿ-ի հիմնադրման 25-ի ամյակին նվիրված ցուցահանդես, որում ներկայացված են կառույցի ստեղծման պատմությունը, փաստաթղթեր, փաստավավերագրական նյութեր, մասնավորապես կազմակերպության առաջին հրամանի / 1988 թ./ վկայագիրը, մատյանը, հավաքածուի առաջին առարկան: ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահված փաստաթղթերից ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ չհրատարակված նյութերին, երկրաշարժից հետո իրականացված ...