ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ <<ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ>>

ցուցադրություն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների կազմակերպման բաժինը, ս.թ ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպում է «Նուռը և խաղողը հայ ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը: Բուսական, մասնավորապես խաղողի որթերի և նռնենու պատկերները միջնադարյան հայ քանդակագործության մեջ լայն տարածում գտած ու սիրված նախշեր են: Նուռը և ...

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ ՔԱՐԱՑԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵՑ ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳԻ

01 «Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի Սբ. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխ կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուզանդական շինություններու մեջ»,- այսպես է Թորոս Թորամանյանը գնահատել Զվարթնոց տաճարը: Հայ ճարտարապետության բազմավաստակ հետազոտող, ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր կյանքի շուրջ 30 տարիները նվիրաբերել է հայրենի երկրի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը և մի շարք աչքի ...

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՆՎԻՐՅԱԼԸ

01 «Երբեք չեմ մտածել, որ Զվարթնոցն ինձ համար միայն աշխատավայր է, դա իմ կյանքն է: Ուզում եմ ձեզ մի բան խոստովանել, որ ինքս ինձ ամեն օր խոստովանում եմ. իմ ապրած լավագույն պահերը, իմ կյանքի լավագույն տարիները այստեղ եմ անցկացրել: Եթե մի օր այլևս այստեղ չլինեմ, ինձ համար ամեն ինչ կավարտվի»,- արդեն 32 տարի այս համոզմամբ ...

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

IMG_2331 Պատմամշակութային ժառանգության պահպանությունը, ուսումնասիրումն ու հանրահռչակումը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից է: Մեր հուշարձանների պահապանները, էքսկուրսավարները, մյուս աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց ուսերին դրված ծանր բեռը` պահպանել ու սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը: Hushardzan.am-ի էջերում ընթերցողն այսուհետ կարող է ծանոթանալ ոլորտին «զինվորագրված» նվիրյալներին, ովքեր ...

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՐԴՈՒՄ ԵՆ ՏՎԵԼ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

01 Փետրվարի 7-ին «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան»-ը դարձյալ բազմամարդ էր, տաճարի կամարների ներքո հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տվել Էջմիածնի N զորամասի ժամկետային զինծառայողները: Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում հուշարձանի տարածքում սա արդեն հայոց բանակի շարքերը համալրող զինակոչիկների երդման երրորդ արարողությունն է: Նման նախաձեռնության նպատակը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվող երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն ու մշակութային ժառանգությունը հանրահռչակելն է: ...