ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Սեյրան Արամայիսի Առաքելյան

ՍԵՅՐԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ծնվել է 1958 թ. հունվարի 20-ին, Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանի /այժմ` ՀՀ Սյունիքի մարզ/ Քաջարան քաղաքում:
1964-1974 թթ. սովորել է Քաջարանի N3 միջնակարգ դպրոցում,
1974-1975 թթ.` Երևանի N9 էլեկտրատեխնիկական ուսումնարանում:
1975-1980 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում` ստանալով պատմաբանի որակավորում, 1976-1978 թթ.` Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել իրավագետի որակավորում:
1980-1984 թթ. աշխատել է ՀԱՄԽ-ի կուլտմասսայական աշխատանքների բաժնում` որպես հրահանգիչ:
1984-1994 թթ. աշխատել է Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես արհկոմիտեի ազատված նախագահ:
1994 թ. ընտրվել է պատգամավորների Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ և աշխատել մինչև 1995 թ.:
1995 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Գորիսի շրջանում կառավարության լիազոր-ներկայացուցիչ` շրջխորհրդի նախագահի լիազորություններով, և պաշտոնավարել մինչև 1996 թ. մայիս ամիսը:
1996 թ. մայիսից մինչև 1997 թ. մայիսն աշխատել է ՀՀ մաքսային վարչության ԶՏՄ –ի Մեղրու մաքսակետում` նախ որպես պետի տեղակալ, ապա` պետ:
2001 թ. եղել է ՀԱՎԾ-ի Երևան քաղաքի վիճակագրության վարչության պետի խորհրդական:
2006-2012 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում` որպես գլխավոր մասնագետ, ապա` գործերի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009 թ. ստացել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2012թ. սեպտեմբերից ՀՀ մշակույթի նախարարության <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալն է:
1988-1991թթ. մասնակցել է Արցախյան շարժմանը, եղել է Գորիսի շրջանի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ:
Ամուսնացած է ունի հինգ երեխա և հինգ թոռնիկ:
Պարգևատրվել է «Երկրապահ» ԿՄ համանուն կրծքանշանով, «5րդ բրիգադ» հուշամեդալով, «Վազգեն Սարգսյան» մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պատվոգրերով: