ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
Արարատի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմտյան կեսի հարավարևելյան մասում` ընդգրկելով Ազատ և Վեդի գետերի ջրավազանը, Արարատյան դաշտի հարակից շրջանները և Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերը:Արարատի մարզում հաշվվում է` 883 հուշարձան, որոնցից առավել հանրաճանաչ են.
Պարույր Սևակի տուն-թանգարան /գ. Զանգակատուն/,
Հովհաննես Կարապետի վանք, 1301 թ. /գ. Լուսաշող/,
Խոր Վիրապ վանք, 5-17 դդ. /գ. Փոքր Վեդի/,
Պատմական Արտաշատի քաղաքատեղի /գ. Փոքր Վեդի/,
Պալատ Տիկնունի, 4 դ. /գ. Ազատավան/:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ



Հովհաննես Կարապետ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետական համալիր է ՀՀ Արարատի մարզի «Զնջռլու» /14-րդ դար/ գյուղատեղիից 1 կմ հյուսիս-արևելք: Կառուցվել է 1301 թ. Ջալալ Օրբելյան իշխանի և նրա կնոջ` Զաքարե Իվանյանի դստեր, Գոնցայի պատվերով: Վանքի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է հայ ճարտարապետ Բուտը Կիրակոս և Սարգիս վարդապետների մասնակցությամբ: Այն գմբեթավր դահլիճ է՝ որմնամույթերով։ Արևմտյան շքամուտքի բարավորին քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Քրիստոսը գրկին, երկու կողքին հրեշտակներ, իսկ վերևում՝ Քրիստոսը չորս ավետարանիչների խորհրդանիշներով /քանդակագործ Սարգիս վարդապետ/։ Եկեղեցուց հարավ-արևմուտք Օրբելյանների ուղղանկյուն, թաղածածկ տապանատունն է /14-րդ դ./, որին արևմուտքից կից է երկհարկ, եռաստիճան եկեղեցի-դամբարանը /14-րդ դ./։ Տապանատան ծածկը և եկեղեցու գմբեթ զանգակատունը ավերվել են 1679 թ. երկրաշարժից։ Վանքի ուղղանկյուն պարսպին կից կառուցվել են Միաբանության շենքերը /1896թ./: Վանքի գերեզմանոցում կան հարուստ զարդաքանդակներով խաչքարեր, նաև կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր:

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ



Սբ. Ստեփանոս եկեղեցին Աղջոց վանական հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Գտնվում է ՀՀ Արարատի մարզում` Խոսրովի պետական արգելոցի տարածքում /Գեղարդից 7 կմ հարավ, Գառնիից 5-6 կմ հարավ-արևելք/: Կառուցվել է 13-րդ դարի սկզբին` Զազա իշխանուհու պատվերով: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատուն: Գավիթը /13-րդ դ. երկրորդ կես/ գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք, պահպանվել է պատերի մի մասը: Սբ. Ստեփանոսի հյուսիսային պատին կից կառուցվել է Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին: Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները: Սբ. Ստեփանոս եկեղեցին ավերվել է 1679 թ. երկրաշարժից:

ԽՈՐ ՎԻՐԱՊ ՎԱՆՔ



Հարուստ պատմությամբ այս վանքը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտաքայքում, Արաքս գետի ձախ ափի մոտ վեր խոյացող բլուրի գագաթին, պատմական Արտաշատի միջնաբերդի վրա: Խոր Վիրապ վանքը կապված է Գրիգոր Լուսավորչի անվան հետ, Հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուղտատեղի: Վանք-ամրոցի տեղում եղել է արքունի բանտը: Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Լուսավորիչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: V դ. վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել։ Մոտ 642 թ.-ին Ներսես Գ. Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սբ. Գևորգ եկեղեցին` սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով բոլորաձև կենտրոնակազմ կառույց /ծավալատարածական և կառուցվածքային սկզբունքով նման Զվարթնոցին/:
XIII դ. Խոր Վիրապը համազգային սրբավայր լինելով հանդերձ դարձել է նաև կրթության և գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 1255 թ. վանքում Վարդան Արևելցին հիմնադրվել է բարձր կարգի դպրոց` վարդապետարան, որտեղ ուսանելու են եկել նաև Կիլիկիայից:
XVII դ. վանահայր Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքեը և վերակենդանացրել վանական կյանքը: 1666 թ. կառուցվել են վանքի պարիսպները և ներսից կից շինությունները: 1669 թ. խոջա Շմավոն Ագուլեցու, վաճառական ու տարեգիր Զաքարիա Ագուլեցու եղբոր նախաձեռնությամբ և միջոցներով սկսվել է վիրապի` հողից մաքրման ու նորոգման աշխատանքները և, XIII դ. նրա վրա կանգնեցված թաղածածկ մատուռի փոխարեն, նոր եկեղեցու՝ Սբ. Գրիգոր կառուցումը: Շինարարական աշխատանքների ընթացքում գտնվել են Վարդան Արևելցու և XIII դ. Խոր Վիրապի վանքի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Տարոնեցու աճյունները, որոնք 1272 թ. ամփոփվել են Սբ. Գրիգոր եկեղեցու արևմտյան կողմում պարսպատված դամբարանում: Սբ. Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս` բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան /հավանական է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը/, որը սակայն թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով:
1679 թ. հունիսի երկրաշարժից ավերվեց Խոր Վիրապի Սբ. Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680-1695 թթ: 1703 թ. ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Սբ. Աստվածածին գլխավոր եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որից հետո այն ստացել է մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Արևելյան ճակատին խորանի լուսամուտից վերև ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Նրա աջ կողմում երկու կողմերից հրեշտակներով պատկերված է Գ. Լուսավորիչը, ձախ ձեռքին` Սուրբ Գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարություններից բուժում է պառկած Տրդատ Գ արքային: Նրանից վերև քանդակված են երկու հոգի, որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է: Քանդակի աջ եզրին գալարվող օձ է գլուխը` Գրիգոր Լուսավորիչի ոտքերի տակ:
1765 թ. Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը վերանորոգել է Խոր Վիրապը և վերահաստատել է միաբանությունը:

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ



ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է X-XIII դդ «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը և թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառած է XII-XIII դդ եկեղեցու ավերակները:
Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է` կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով: Համալիրի բնակելի և տնտեսական թաղածածկ սենյակները կից են հարավային և արևելյան պարիսպներին:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini