| ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ |
|
|
| ԲԱԺԻՆՆԵՐ |
|
|
 |
|
|
Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժինը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է:
Բաժինը իրականացնում է մշտական ցուցադրությունների պլանների ներկայացման, ցուցադրություններն ուղեկցող գիտատեղեկատվական նյութերի /բացատրագրեր, անոտացիոն նյութեր/ կազմման աշխատանքները, ներկայացնում է առաջարկություններ գործող մշտական ցուցադրություններում համալրումներ կատարելու մասին: Առաջարկում է ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների թեմատիկան, մասնակցում դրանց կազմակերպման և ձևավորման աշխատանքներին: Պատրաստում է հուշարձանների պահպանության, օգտագործման թանգարանային գործունեության առանձին բնագավառներին /գիտահետազոտական, գիտացուցադրական, գիտալուսավորչական, էքսկուրսիոն, ֆոնդային և այլն/ նվիրված գիտամեթոդական բնույթի հանձնարարականներ, մասնակցում է պատմամշակութային ժառանգության պահպանման, օգտագործման և հանրահռչակման խնդիրներին նվիրված աշխատանքներին: Բաժինը պատրաստում և գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացնում գիտական և մեթոդական բնույթի հոդվածներ, գիտահանրամատչելի տեղեկատվական, քարոզչական, գովազդային բնույթի նյութեր, բուկլետներ, ուղեցույցներ:
Բաժնի ցուցահանդեսային գործունեության վերջին աշխատանքներից է`
• 2008թ. նոյեմբերին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հնագետ Է. Խանզադյանի ծննդյան տարելիցին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը:
Առաջիկայում նախատեսված է`
• «Զվարթնոց» պատմաշմակութային արգելոց-թնգարանում մշտական ցուցադրության կազմակերպում,
• «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ցուցադրության համալրման, նորացման աշխատանքների իրականացում,
• Հայաստանի պատմության պետական թանգարանի հետ համատեղ «Մանր ճարտարապետական բեկորների» ցուցահանդեսի կազմակերպում,
• «Գոշավանքը, որպես միջնադարյան Հայաստանի մշակութային, կրոնական կենտրոն» ցուցադրության կազմակերպում,
• «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում նոր ցուցադրության կազմակերպում,
• «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ճարտարապետական մանրամասների, կոթողների բացօթյա ցուցադրության կազմակերպում:
Բաժնի աշխատանքներին մասնակցում են բաժնի վարիչը և երկու գիտաշխատող: Բաժնի վարիչը ղեկավարում է բաժնի գործունեությունը, կրում պատասխանատվություն իրականացվող աշխատանքների համար, որոնց կատարման համար հաշվետու է տնօրենին /բնագավառը համակարգող փոխտնօրենին/: Ամփոփում, կազմում և քննարկում է բաժնի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերը, ծրագրային նոր նախաձեռնությունները, որոնք համաձայնեցման է ներկայացնում բնագավառը համակարգող փոխտնօրենին, հավանության արժանանալու դեպքում` տնօրենի հաստատմանը: Բաժնի վարիչը համակարգում է ցուցադրությունների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման հետ կապված աշխատանքները, իրականացնում է աշխատանքային ծրագրերից բխող պարտականությունների բաշխում բաժնի աշխատակիցների միջև: Բաժնի յուրաքանչյուր գիտաշխատող իր աշխատանքային գործունեության սահմաններում ունի որոշակի պարտականություններ` թանգարանային ոլորտում հոգեբանական վերլուծությունների իրականացում և ցուցադրությունների կազմակերման իրականացում:
|
 |
|
ПАРАД БАННЕРОВ ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ









|