ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
Հնագիտական և ազգագրական նյութերի հաշվառման և պահմանման բաժինը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է:

Բաժինն իր գործունեությամբ իրականացնում է պատմական, հնագիտական, ճարտարապետական հուշարձանների, հուշարձանախմնբերի, համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների /լանդշաֆտ/, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և նպաստում նշված բնագավառներում կատարվող աշխատանքներին:

Բաժինը իրականացնում է պատմահնագիտական, ճարտարապետական հուշարձանների տարածքից հայտնաբերված հնագիտական առարկաների, ազգագրական նյութերի, դեկորատիվ կիրառական արվեստին վերաբերող արժեքների, մշակութային այլ առարկաների հաշվառումն ու պահպանությունը: Մշակում է բաժնի ֆոնդերի համալրումների հայեցակարգն ու ուղղվածույթունը: Իրականացնում է ֆոնդային առարկաների հաշվառման և պահպանության համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման, ֆոնդային մատյանների վարման, դրանց գիտաֆոնդային մշակման, դասակարգման, ֆոնդային-թեմատիկ քարտարանների կազմման, գույքագրման հետ կապված աշխատանքները: Կատարում է հաշվառման և պահպանության վերցրած ֆոնդային առարկաների գիտատեղեկատվական տվյալների ճշգրտման աշխատանքները: Իրականացնում է վերականգնման կարիք ունեցող ֆոնդային առարկաների հաշվառումը և դրանց վերականգնման աշխատանքների ապահովումը:

Բաժնի կողմից կազմակերպվում, իրականացվում և վերահսկվում են բաժնի ֆոնդերում և համակարգում «Թանգարանային 1.0» ծրագրի շրջանակներում թանգարանային առարկաների, մշակութային արժեքների գիտատեղեկատվական համակարգչային շտեմարանի ստեղծման աշխատանքները:

Բաժնի աշխատանքները իրականացվում են բաժնի վարիչի, ֆոնդապահի և համակարգչային օպերատորի կողմից: Բաժնի վարիչը ղեկավարում է բաժնի ընթացիկ գործունեությունը, կատարում պարտականությունների բաշխում բաժնի ախատակիցների միջև, որոշում նրանց գործառույթները: Համակարգում է բաժնի առջև դրված խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային ծրագրերի կազմման աշխատանքները, գլխավոր ֆոնդապահի հետ համատեղ, իրականացնում է վերահսկողություն բաժնում ծրագրով նախատեսված աշխատանքների, տնօրենի կողմից տրված հանձնարարականների, առաջադրանքների կատարման ընթացքի և արդյունավետության նկատմամբ:

Հնագիտական և ազգագրական նյութերի հաշվառման և պահպանման բաժնի հնագիտական ֆոնդերի ֆոնդապահը կատարում է թանգարանային արժեքների հաշվառման, պահպանման և մշակման աշխատանքները: Համակարգչային օպերատորը ապահովում է հնագիտական, ազգագրական, մշակութային արժեքների համակարգչային բազայի ստեղծումը, իրականացնում է շրջանառվող տեղեկատվության մունքագրման աշխատանքները:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini