Հուշարձանների փաստավավերագրական նյութերի հաշվառման և պահպանման բաժինը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է:
Բաժինը իրականացնում է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձաններին և հուշարձանախմբերին վերաբերող փաստաթղթերի /սևանկարներ, լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման նախագծեր, հանույթներ, գիտա-ինժեներական ուսումնասիրություններ և այլն/ պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքները:
Բաժինը ապահովում է փաստավավերագրական նյութերի պահպանումը ֆոնդերում` ստեղծելով անհրաժեշտ պայմաններ` ջերմային, խոնավության, լուսավորության և այլն: Իրականացնում է մշտական պահպանության հանձնված հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձաններին և հուշարձանախմբերին վերաբերող փաստաթղթերի, սևանկարների, լուսանկարների, չափագրությւնների, վերականգնման նախագծերի, հանույթների, գիտա-ինժեներական ուսումնասիրությունների և այլ նյութերի ճշտգրիտ հաշվառում: Իրականացնում է բաժնի ֆոնդերում գտնվող փաստավավերագրական նյութերի տեղադրական ցուցակների կազմում` ըստ բնակավայրերի և հուշարձանների, բաժնի ֆոնդերում գտնվող փաստավավերագրական նյութերի համակարգչային շտեմարանի ստեղծում, հայտնաբերում է հուշարձանների և դրանք ուսումնասիրողների վերաբերյալ նոր փաստավավերագրական նյութերը և ներկայացում է առաջարկներ դրանց ձեռք բերման վերաբերյալ: Բաժնի կողմից իրականացվում է մաշված և քայքայված վիճակում գտնվող նյութերի հաշվառում, կազմակերպվում դրանց վերականգնումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռնվում տեղում օգտվել հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերից` գիտական ուսումնասիրությունների, դիպլոմային աշխատանքների, հուշարձանների վերականգնման, վերանորոգման և այլ նպատակներով; Բաժնի կողմից իրականացվում է անվանի ճարտարապետների /Թ. Թորամանյան, Ն. Բունիաթյան, Ն. Տոկարսկի, Ա. Յակոբսոն, Վ. Հարությունյան, Է. Խանզադյան և այլն/ գիտական գործերի ուսումնասիրման աշխատանքները: Հաշվառման, պահպանման և հանրահռչակման նպատակով բաժինը պատրաստում և հրատարակության է ներկայացնում հուշարձանների և դրանք ուսումնասիրող մասնագետների վերաբերյալ գիտական և գիտահանրամատչելի փաստավավերագրական նյութեր:
«Հայկական պատմամշակութային վաբերագրեր» շարքից բաժինը 2008թ-ին հրատարակել է Թ. Թորամանյանի «Անիի Մայր Տաճարը» գիրքը:
Հուշարձանների փաստավավերագրական նյութերի հաշվառման և պահպանման բաժնի աշխատանքներին մասնակցում են բաժնի վարիչը, գիտաշխատողը, հինգ ֆոնդապահներ: Բաժնի վարիչը ապահովում է բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակումը: Բաժնի վարիչը ղեկավարում է բաժնի ընթացիկ գործունեությունը և կազմակերպում է բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացումը, բաժնի գործունեության նպատակներին համապատասխան իրականացնում է ընթացիկ և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ հանձնարարականների ու առաջադրանքների կատարվող վերահսկողությունը, հետևում բաժնում իրականացվող աշխատանքներին, որոնց արդյունավետության համար հաշվետու է տնօրենին, փոխտնօրեններին և գլխավոր ֆոնդապահին:
Գիտաշխատողի պարտականությունն է ճշտել և դասակարգել ֆոնդերում մշտական պահպանության հանձնված նյութերը, պատրաստել կազմվող գրքերի, կատալոգների տեքստերը, մասնակցել ֆոնդերում կատարվող այլ աշխատանքներին: Ֆոնդապահները մշտական պահպանության ընդունած նյութերի համար պատրաստում են ընդումնան ակտեր, ինչպես նաև հաշվառում, պահպանում և ապասարկում են ֆոնդերում պահպանվող նյութերը, կազմում տեղադրական և այլ ցանկեր:
|