ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում է հանդիսանում Մշակությաին արժեքների և հավաքածուների կառավարման ու զարգացման բաժինը, որը, որպես այդպիսին, իր առջև դրված նպատակներով ու խնդիրներով միակն է Հայաստանի Հանրապետության թանգարանային համակարգում:


Բաժնի գործունեության նպատակներն ու խնդիրներն են.
• աջակցել պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական ու բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, մշակույթի այլ աժեքների պահպանման, ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման գործին,
• ուսումնասիրել մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման և զարգացման գործում առկա փորձը, վերլուծել ներկա իրավիճակը և ծրագրավորել հետագա անելիքները` բնագավառում գործող արդի միջոցների ներդրմամբ և կիրառմամբ:

Բաժինը`
ա. մշակում է կրթական, մշակութային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու հայեցակարգեր, որոնք ուղղակիորեն կնպաստեն մշակութային ժառանգության պահպանման ու օգտագործման պայմանների բարելավմանը, դրանց հանրահռչակմանը, գովազդային նոր ձևերի ու եղանակների առաջադրմանը, տուրիստական նոր երթուղիների մշակմանն ու իրականացմանը, նաև երիտասարդ սերնդի դաստիարակմանը ու ինտեգրմանը մշակութային կյանքին:
բ. Պատրաստում և քննարկման է ներկայացնում հոդվածներ, զեկույցներ, հաղորդումներ և գիտատեղեկատու քարոզչական գովազդային նյութեր:
գ. Արգելոց-թանգարանների մասսայականացման ու հանրահռչակման նպատակներով իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում նաև ֆիլմերի նկարահանումներ: Բաժնի կողմից ղեկավարված և իրականացված աենաէական քայլերից մեկը ԲՀԻՕՀՀՄ-ի հետ համատեղ միջոցներով իրականացված «Մեծամոր» գեղարվեստական-ճանաչողական բնույթի եռալեզու ֆիլմի նկարահանումն է:
դ. Ուսումնասիրում է մշակութային տուրիզմի բնագավառում առկա իրավիճակը, տարածքային առումով բացահայտում մշակութային տուրիզմի առավել զարգացած և պասիվ գոտիները, պատմամշակութային հուշարձանների օգտագործման միջոցով բացահայտում դրանց զարգացման հնարավոր ուղիներն ու ձևերը, պատրաստում և տարածում հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը, մշակութային տուրիզմին նվիրված թեմատիկ հարցաթերթիկներ /արդյունքների մշակում, վերլուծում, համապատասխան առաջարկությունների ներկայացում/:
ե. Կազմում է պատմամշակութային ժառանգության պահպանման և օգտագործման խնդիրներին նվիրված, ինչպես նաև թանգարանային գործում նոր տեխնոլոգիաներին և նոր մոտեցումներին վերաբերվող մասնագիտական, թեմատիկ մատենագիտական քարտարան, հավաքագրում համապատասխան գրականություն:

Մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման ու զարգացման բաժնի աշխատակիցներն իրենց գործունեության ընթացքում մասնակցել են Հայաստանում և աևտասահմանում /ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան/ թանգարանային թեմաներով անցկացվող մի շարք դասընթացների ու սեմինարների: Բաժնի յուրաքանչյուր գիտաշխատող իր աշխատանքնային գուժունեւոթյան սահմաններում կատարում է որոշակի պարտականություններ` կրթական ծրագրեի իրագործում, մշակութային զբոսաշրջության բնագավառի զարգացման աշխատանքների իրականացում, մշակութային միջոցառումների իրականացում:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini