ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
Տնտեսական բաժինը հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը:

Տնտեսական բաժինը իր գործունեությամբ ապահովում է ծառայության և նրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկման խնդիրների իրականցումը, տնտեսական գույքի պահպանումը, վերահսկումը, համալրումը, գրենական պիտույքների և առօրյա տնտեսական ապրանքների ձեռքբերումը, հետևում է շենքի և շինությանը հարող տարածքի մաքրման աշխատանքներին, շենքի վիճակին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում ժամանակին վերանորոգման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

Տնտեսական բաժնի աշխատանքներին մասնակցում են բաժնի վարիչը, պահեստապետը, պահակները, հավաքարարները: Բաժնի վարիչը գլխավորում է բաժինը, կազմակերպում է բաժնի աշխատանքները, պատասխանատվություն է կրում բաժնի գործունեության համար: Բաժնի վարիչը ծառայության ստորաբաժանումներից ստացվող պահանջագրերի հիման վրա կազմում է եռամսյակային և տարեկան նյութամատակարարման պլաններն ու հաշվետվություները, ստորաբաժանումների առաջարկույթունների հիման վրա կազմում է ամսական ապրանքանյութերի անհրաժեշտ ծավալը, կազմակերպում է տրանսպորտի, տեխնիկական միջոցների անխափան աշխատանքը, ինչպես նաև հետևում է համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, հետևողական աշխատանքներ է կատարում էլեկտրաէներգիայի անխափան մատակարաման, սանհանգույցների ջրամատակարաման ապահովման ուղղությամբ: Ծառայության մասնաճյուղերից ստացվող տեղեկատվության հիման վրա մասնաճյուղերում իրականացնում է տեխնիկական սարքավորումների, սանհանգույցների նորոգման աշխատանքները:

Պահեստապետը իրականացնում է ապրանքանույթական արժեքների ընդունման, պահպանման և բացթողնման, գույքագրման և այլ համանման աշխատնքներ, ինչպես նաև ապահովում է պահպանման ռեժիմի, մուտքի, ելքի փաստաթղթերի ձևակերպման և հանձման կանոնները, պահեստավորվող ապրանքանյութական արժեքների պահպանությունը, հետևում դրանց վիճակին, կազմակերպում սարքավորումների ժամանակին վերանորոգման աշխատանքները, իրականացնում պահեստում բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքների կազմակերպումը:

Պահակները իրականացնում են գույքի և նյութական արժեքների պահպանությունը, ձեռնարկում համապատասխան միջոցներ շենքը, շինանյութերը, կառույցները, տրանսպորտային միջոցները հնարավոր վնասից զերծ պահելու համար, ապահովում շենքերի, շինությունների և այլ նյութական միջոցների անվտանգությունը:

Հավաքարարները ապահովում են աշխատանքային օրվա ընթացում աշխատասենյակների, նկուղային հարկի, սանհանգույցների մաքրությունը:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini