ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ   ԿԱՌՈւՑՎԱԾՔ   ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ   ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԲԱԺԻՆՆԵՐ  
 
 
 
 
 
 
 
 
 
«Սյունիքի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» մրցույթ–վիկտորինա
2010 թվականի մայիսի18-ին Կապան քաղաքի թիվ 1 միջն. դպրոցում իրականացվեց «Սյունիքի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» մրցույթ –վիկտորինան:
Ծրագրի հեղինակը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման և զարգացման բաժնի գիտաշխատող Մ. Մովսիսյանն էր: Միջոցառմանը հրավիրվել էին ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչներ և տեղական որոշ պաշտոնյաներ:
Միջոցառման անմիջական հասցեատերերը` մասնակից երեխաները» Կապան քաղաքի թիվ 1 միջն. դպրոցի 6-9-րդ դասարանների 14 աշակերտներ էին: Երեխաները բաժանվել էին երկու խմբերի` Սիսակ և Բաղակ թիմերի` համապատասխանաբար յուրաքանչյուր թիմում յոթական աշակերտ: Մրցույթը կազմված էր հինգ հիմնական փուլերից /I փուլ` «Թվերի լաբիրինթոսում», II փուլ` «Խաչբառ», III փուլ` «Իսկ ի՞նչ են մեզ պատմում ավանդապատումները», IV փուլ` «Բլից հարցեր», V փուլ` «Ո՞վ է, ի՞նչ է»/: Վերջնական ամփոփիչ արդյունքներով Սիսակ թիմը հավաքեց 83,5 միավոր և Բաղակ թիմը` 81,5:
Հաղթանակած Սիսակ թիմի մասնակից յոթ երեխաներին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հանձնվեցին նվերներ` «Գիտելիքների շտեմարան» շարքից 7 գիրք յուրաքանչյուր երեխային և գովասանագրեր: Սիսակ թիմի ավագ 9-րդ դասարանի աշակերտուհի Նաստյա Գրիգորյանը ժյուրիի կողմից ճանաչվեց լավագույն մասնակից և նվեր ստացավ «Աղթամար» գիրքը: Մյուս թիմի երեխաներին ևս հանձնվեցին գովասանագրեր մրցույթին իրենց մասնակցության համար և նվեր ստացան Ա. Մաթևոսյանի «Գլաձորի համալասարան» գրքերը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ի հիշատակ Կապան քաղաքի թիվ 1 միջն. դպրոցում «Սյունիքի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակներ» մրցույթ-վիկտորինան անցկացնելու` դպրոցին նվիրեց «Անիի մայր տաճարը» գիրքը և նույն դպրոցի պատմության դասարանին` Ա. Այվազյանի «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիա» գիրքը:

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ ԵՎ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
ԻԿՕՄ-ի /ICOM - The International Council of Museums - Թանգարանների միջազգային խորհուրդ` նպատակաուղղված մշակութային և բնության ժառանգության նյութական և ոչ-նյութական արժեքների ներկա և ապագա պահպանությանը, շարունակականության ապահովմանը և այդ արժեքներին հասարակությանը հաղորդակից դարձնելուն/ որոշմամբ մայիսի 18-ը հռչակվել է Թանգարանների միջազգային օր: Այն ստեղծվել է 1977 թվականին մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի, որն անցնում էր Մոսկվայում ևն Լենինգրադում, որոշմամբ` ընդունելով ռուսական պատվիրակության առաջարկությունը նման տոն ունենալու վերաբերյալ: 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը:
Թանգարանների միջազգային օրը առիթ է թանգարանային ոլորտում եղած հաջողությունների, նաև մշակութային ժառանգության պահպանության խնդիրների նկատմամաբ ուշադրություն գրավելու համար: 1992թ.-ից սկցած յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օրն ունի թեմա, և ԻԿՈՄ-ի կողմից հրապարակվում են օրվա թեմայի հետ կապված միջոցառումները: 1992թ.-ի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998թթ` «Պայքար մշակութային արժեքնորի անօրինական տեղափոխման դեմ», 2000թ.` «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխության և ներդաշնակության», 2005թ.` «Թանգարանը` կամուրջ մշակույթների միջև», 2008թ.` «Թանգարանները` սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն», 2009թ.` «Թանգարանները և տուրիզմը»: 2010թ. թեման է` «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության»:
Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում իրականացվում է նաև «Թանգարանային գիշեր» ակցիան: Այն առաջին անգամ անցկացվել է 1999թ. գարնանային մի կիրակի ֆրանսիական թանգարաններում` հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության առաջարկով, իսկ 2005թ. Եվրոպայի Խորհուրդը ընդունեց այն ամենամյա տոնի վերածելու առաջարկը: Նախաձեռնությունը ստանում է «Թանգարանների գարուն» անվանումը` հետագայում վերանվանվելով «Թանգարանների գիշեր»:
«Թանգարանների գիշեր» ակցիայի նպատակն է համախմբել աշխարհի բոլոր թանգարանները` մեկ գիշեր նվիրելով բացառապես մշակութային միջոցառումներին: Թանգարանները այս ակցիային մասնակցելու համար պատրաստում են ինքնատիպ, յուրօրինակ միջոցառումներ և այցելուների համար բաց են լինում մինչ կեսգիշեր /կամ նույնիսկ ամբողջ գիշեր/: Հայաստանում առաջին անգամ «Թանգարանային գիշերը» անցկացվել է 2005 թ.-ին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոց-թանգարանները նույնպես սիրով կբացեն իրենց դռները հետաքրքրասեր այցելուների համար.
ՄԱՅԻՍԻ 15`
21:00 – «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան` Գառնի տաճարի գիշերային գեղարվեստական լուսավորություն` «Քարի, լույսի, ձայնի խորհուրդը»,
18:00 – «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` «Դիլիջանի ժող-ճարտարապետությունը կերպարվեստում» ժամանակավոր ցուցահանդես,
ՄԱՅԻՍԻ 18`
14:00 - «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան` «Հայ դեկորատիվ-կիրառական արվեստի հազվագյուտ նմուշները» ժամանակավոր ցուցահանդես:
Մայիսի 15-ին 10:00-24:00-ն և մայիսի 18-ին 10:00-17:30-ն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արգելոց-թանգարանների մուտքը անվճար է:


ARTEXPO 2010 ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ2010 թ. փետրվարի 12-13-ին Նկարիչների միությունում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է ARTEXPO 2010 արվեստների երկրորդ ցուցահանդեսը, որը նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվության յուրօրինակ ձև է: Այս նախաձեռնության նպատակն է ներկայացնել մեր մշակույթի ժամանակակից զարգացումները, ինչպես նաև համագործակցություն և գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործող շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին: Ցուցահանդեսին մասնակցել են մշակութի և արվեստի տարբեր ոլորտների 50-ից ավելի կազմակերպություններ և կառույցներ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նույնպես ներկայացրել էր իր կատարած աշխատանքներն ու ծրագրերը.
• Գառնիի տաճարի գիշերային գեղարվեստական լուսավորությանը` «Գառնիի տաճարը լույսի և գույնի խորհրդում» նվիրված միջոցառում,
• «Հուշարձանների պահպանության միջազգային օր. հաղթանակած բանակի մարտիկները նաև նախնյաց ժառանգության պահապաններ» ծրագիր,
• Թանահատի վանական համալիրի տարածքում «Ամառային դպրոց Հայաստանում» վերնագրով ծրագիր,
• «Ծիր կաթին» եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց,
• «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25-ամյակի տոնակատարություն:ARTEXPO 2010-ում ցուցադրված էին Թ. Թորամանյանի «Անիի մայր տաճարը», Ա. Այվազյանի /գիտական գծով փոխտնօրեն/ «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան», «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը», հատոր Ե, Նախճավան, Շարուր գավառներ, «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը», հատոր Գ, Գողթն գավառ, A. Ayvazyan «Nakhijevan», Դ. Պողոսյանի /մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման և զարգացման բաժնի գիտաշխատող/ «Թանգարանը մշակութային հաղորդակցության միջավայր» գրքերը, ինչպես նաև Բիթլիս նահանգի հուշարձանների ցանկի նախագիծը /աղբյուրագիտության բաժնի գիտաշխատող Մ. Բաբիկյան/, «Գառնիի տաճարը լույսի և գույնի խորհրդում», «Գլաձորի Համալսարան» բուկլետները, Գառնիի տաճարի բաղնիքի խճանկարով գլուխկոտրուկ-փազլը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2009թ. ընթացքում.

• բացել է դեկորատիվ կիրառական արվեստին նվիրված ժամանակավոր ցուցադրություն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

• նորացրել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը:
ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ



















 
մշակում և ձևավորում Drago Barzini