Հարգելի բարեկամ
Ողջունում ենք Ձեզ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջում: ՊՈԱԿ-ն իր մարզային 11 ծառայությունների, 12 արգելոց-թանգարանների և արգելոցների աշխատակիցների միջոցով իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա շուրջ 19 հազար հուշարձանի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը:
Կայքէջը ընթերցողին է ներկայանում օպերատիվ տեղեկատվությամբ` հնարավորություն տալով օնլայն հարթակում առաջինը մեզանից իմանալ հուշարձանների ոլորտին առնչվող նորությունների, նախանշվող ու իրականացված մշակութային ու գիտակրթական միջոցառումների, հուշարձանների տարածքներում իրականացվող հնագիտական պեղումների, իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի մասին:
Հուսով ենք մեր կայքում տեղ գտած գիտաճանաչողական հոդվածները, հուշարձանների մասին փաստական տվյալներ բովանդակող նյութերը կօգնեն ոլորտի մասնագետներին գտնել հետաքրքրող հարցերի պատասխաններ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյան