Ամեն տարի՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը մարզի տարածքի ուսումնական հաստատություննեում կազմակերպում է ցուցադրություն` ոգեկոչելով Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 10-15-ը Աբովյանի առաջին արհեստագործական ուսումնարանում կազամկերպված և «Հիշողություն ու պահանջատիրություն» խորագիրը կրող միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսումնարանի դասախոսների և սաների շրջանում:
«Մեծ Եղեռնը Կոտայքի դպրոցականների աչքերով» թեմայի շրջանակում ներկայացվել էին Կոտայքի մարզի տարբեր համայնքների ուսումնական հաստատությունների սաների շուրջ երկու տասնյակ ջրաներկ աշխատանքներ: Պատանի ստեղծագործողները մտովի վերապրել և պատկերել էին այն մեծ ու անտանելի ցավը, որը հայ ժողովուրդն ապրեց Մեծ եղեռնի տարիներին: