ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2021-11-17T14:13:16+00:00 18/04/2016|Շիրակ, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել նաև Շիրակի մարզում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձառնությամբ Արթիկի 3-րդ դպրոցի աշակերտները՝ տնօրեն Ա. Վարագյանի և փոխտնօրեն Ա. Մկրտչյանի ղեկավարությամբ, սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուր» (պետ. ցուցիչ՝ 7.2. 16.) հուշարձանի տարածքում:

Սարալանջի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել համայնքում գտնվող «Հուշակոթող երկրորդ աշխարհամատում զոհվածների» (պետ. ցուցիչ՝ 7.2.11) հուշարձանի տարածքում: Միջոցառման ավարտին դպրոցի զինղեկ Արտակ Ղազարյանը հուշարձանի տարածքում «Արցախյան ազատամարտի վերջին իրադարձությունները» թեմայով բաց դաս է անցակցրել: Արցախյան քառօրյա պատերազմում զոհվածների թվում են կան սարալանջցի զինծառայողներ, այդ համայնքի բնակիչ է նաև անհայտ կորած զինծառայողը, այդ է պատճառը, որ բաց դասն ուղեկցվել է բուռն քննարկումներով: