ԱՐՑԱԽ Է ՄԵԿՆԵԼ ՊՈԱԿ-Ի ԵՎՍ ՄԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ

ԱՐՑԱԽ Է ՄԵԿՆԵԼ ՊՈԱԿ-Ի ԵՎՍ ՄԵԿ ԱՇԽԱՏԱԿԻՑ

2018-03-29T15:57:17+00:00 May 5th, 2016|Գեղարքունիք, Լրահոս|

Ապրիլի սկզբին Ադբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմը կրկին ոտքի հանեց մեր հայրենիքի նվիրյալներին: Կամավորության սկզբունքով առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղ մեկնեցին մարդիկ, ովքեր անցել էին արցախյան պատերազմի բովով, լավ գիտեին հաղթանակի գինը: Նրանք կանգնել են մեր հերոս զինվորների կողքին` թշնամուն կրկին անգամ հիշեցնելով հայի ուժը, կամքը, միասնականությունն ու անպարտելի ոգին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ, պահեստի ավագ լեյտենանտ Գոռ Գասպարյանը կամավորական հիմունքներով մեկնել է Արցախ: Գ. Գասպարյանը ՊՈԱԿ-ի աշխատակիցներից արդեն հինգերորդն է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների առաջին իսկ օրերին հայրենիքին զինվորագրվել ու առաջին գիծ են մեկնել ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանը/ ազատամարտի մասնակից/, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Միհրան Մանուկյանը և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հուշարձանի պահապան Արա Իսավերդյանը և Արմավիրի մարզային ծառայության հուշարձանի պահապան Տիգրան Միրզոյանը: