ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:41+00:00 13/05/2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հրազդանի երկրագիտական թանգարանում մայիսյան եռատոնին նվիրված առաջին ցուցահանդես է բացվել, որին մեծ հետաքրքրությամբ մասնակցել են Հրազդանի 13-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Ցուցադրվել են Հայրենական Մեծ պատերազմի նահատակներին և արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանների ու հուշակոթողների, խաչքարերի լուսանկարները, որոնք մարզային ծառայությանն է տրամադրել ՊՈԱԿ-ը: Ցուցադրությունը համալրվել է թանգարանի ունեցած հուշարձանների լուսանկարներով: Թանգարանի տնօրեն Աշոտ Գևորգյանը և ՊՄՊ Կոտայքի ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանը պատանի այցելուներին հակիրճ ներկայացրել են լուսանկարներում պատկերված հուշարձանների ստեղծման պատմությունն ու ճարտարապետական արժեքը:

Կոտայքի մարզի տարբեր բնակավայրերում՝ Հրազդանում, Աբովյանում, Արագյուղում, Զովունիում, Բուժականում, Գետամեջում, Զառում, Մրգաշենում, Քանաքեռավանում անցկացված մայիսյան տոնակատարություններին ակտիվորեն մասնակցել են ՊՄՊ մարզային ծառայության բոլոր աշխատակիցները: Մայիսյան եռատոնին նվիրված ցուցադրությունը Հրազդանի թանգարանում կգործի մինչև ընթացիկ ամսվա վերջը, ապա կշրջի մարզի այլ բնակավայրերում, այդ թվում դպրոցներում: