ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2018-03-29T16:01:16+00:00 17/05/2016|Երեվան, Լրահոս|

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 12.30-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և բուհի նախաձեռնությամբ կբացվի «Ստամբուլի դեմքը կերտողները. Պալյանների մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվի Թուրքիայում հայ ճարտարապետների, մասնավորպես Պալյան տոհմի ներկայացուցիչների կերտած շքեղ ճարտարապետությունը: Պալյաններից շատերը Օսմանյան կայսրության արքունի ճարտարապետներն էին: Հայտնի գերդաստանի ճարտարապետների սերունդներին էր վստահված 1700-1900-ական թվականներին կառուցել Կոստանդնուպոլսի կարևորագույն՝ պալատական, ուսումնական, առողջապահական, պաշտամունքային, ռազմական նշանակության, նաև բնակելի բազմաթիվ շենքեր և շինություններ:
Կցուցադրվի Պալյանների աշխատանքը ներկայացնող 89 լուսանկար և գծապատկեր: