Թեժ գծի առաջին հեռախոսազանգը մարտի 6-ին էր։ Լոռու մարզի Հաղպատ համայնքի ղեկավար Սերգո Քառյանին մտահոգել էր գյուղի` «Ասատուր Կախոյան»-ի /պետ. ցուցիչ 5.60.28/ եւ Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող 1258 թ. «Աղբյուր» /պետ. ցուցիչ 5.60.33.1/ հուշարձանների նորոգման հարցը։ Գյուղապետը տեղյակ էր պահել, որ համայնքի ուժերով ցանկանում են նորոգել հուշարձաններն ու հայցում են մեր մասնագետների աջակցությունը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Ս.Քառյանին պատմամշակութային արժեքների հանդեպ ցուցաբերած հոգածության համար։ Վստահեցնում, որ արծարծված խնդիրը ՊՈԱԿ-ի ուշադրության կենտրոնում է։ Սահմանված կարգով, հնգօրյա ժամկետում, Ս. Քառյանը համապատասխան գրությամբ կտեղեկացվի արծարծված խնդրի ընթացքի մասին։