ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում։ «Մենք քեզ սիրում ենք, Հայաստան» խորագիրը կրող միջոցառումը սկսվել է Հայաստանի օրհներգի կատարմամբ։ Ապա շվիի, ֆլեյտայի և կիթառի հնչյունների ներքո պատանիները գովերգել են հայրենի երկիրը, նրա հերոսական ուղին։ Նրանց որգևորությունն ու վարակիչ հայրենասիրությունը շուտով տարածվել է ամբողջ դահլիճում։ Միջոցառումն ամփոփվել է ավանդական քոչարիով, որից հետո պատանիները բեմից աղավնիներ են բաց թողել ։
Միջոցառման ավարտին ելույթ են ունեցել դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանն ու ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը: «Երեխաների ոգեշնչվելը իսկապես վարակիչ է, կարծում եմ սա հայրենասիրության փայլուն օրինակ է»,-ասել է Մ․ Դովլաթյանը։ Նա սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժներին։