ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

2018-03-29T15:57:40+00:00 October 19th, 2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանը՝ Չարենցավանի պետական քոլեջի տնօրինության հետ համատեղ, իրականացրել է ուսուցչի օրվան նվիրված «Միասին բացահայտենք մեր մշակութային արժեքները» խորագրով միջոցառում: Ուսուցիչների և մի խումբ ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է արշավ- էքսկուրսիա դեպի Կոտայքի մարզի երկու նշանավոր պատմական հուշարձաններ:

Արշավի երեք տասնյակի հասնող մասնակիցները՝ մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանի գլխավորությամբ, նախ հասել են Ակունք համայնքում գտնվող Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի (պետ. ցուցիչ՝ 6.9.13) տարածք, ապա՝ ճանապարհվել Կարենիս համայնք, որի արևմտյան մասում, Հրազդանի գեղատեսիլ կիրճում է գտնվում Կարենիս վանական համալիրը կամ Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանքը (պետ. ցուցիչ՝ 6.37.4)։

Սլավա Սարգսյանը համառոտ պատմական ակնարկի միջոցով մասնակիցներին ներկայացրել է համալիրները, խոսել հուշարձանների պատմամշակութային նշանակության մասին։ Արշավի մասնակիցները խոստովանել են, որ ապրելով այդ տարածաշրջանում, միշտ չէ, որ առիթ են ունեցել այցելելու հայրենի հուշարձաններ, այս արշավը նրանց համար բացառիկ հնարավորություն է եղել կրկին շփվելու իրենց ժառանգություն մնացած գողտրիկ կառույցների հետ։

Երկու համալիրների տարածքում էլ հնչել է տերունական աղոթքը: Արշավ- էքսկուրսիան ավարտվել է մոմավառությամբ։