Ս․ թ․ նոյեմբերի 3-4-ը «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կանցկացվի «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» խորագրով Վանի պեղումների 100 ամյակին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով:
Միջազգային գիտաժողովը կմեկնարկի նոյեմբերի 3-ին, ժամը 10:00-ին` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Իսկ նոյեմբերի 4-ին այն կշարունակվի և կեզրափակվի «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։
Միջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները նվիրված են Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1916 թ․, Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ Վանում իրականացված պեղումների 100 ամյակին։
Վանի պեղումների 100 ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան հայ և օտարազգի գիտնականներ։