«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի նախաձեռնությամբ Վերնաշենի միջնակարգ դպրոցում իրականացվել է «Ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվել են միջնադարից մինչև XX դարը հայ գյուղական կենցաղում օգտագործված իրեր` իլիկ, ճախարակ, սանդերք, օրորոց, արոր, տափան, եղան, հոսելի և այլն:

Ցուցահանդեսի նպատակը նախկինում օգտագործված աշխատանքային գործիքների և կենցաղային իրերի մասին պատանիներին տեղեկացնելն էր։ Բարիս Քոչարյանը հանգամանորեն անդրադարձել է լուսանկարներում պատկերված աշխատանքային գործիքների նշանակությանն ու կիրառությանը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Հարց ու պատասխանի տեսքով ակտիվ քննարկման ընթացքում զրույցը ծավալվել է հատկապես ճախարակիշուրջ. պատանիներն անկեղծացել են, որ ճախարակի մասին գիտեն Ղ. Աղայանի «Ճախարակը» բանաստեղծության և համանուն երգի շնորհիվ։