ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ ԱԼՑԵԼԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ ԱԼՑԵԼԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

2017-03-03T12:16:14+00:00 January 25th, 2017|Uncategorized, Լրահոս|

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար առավել հրապուրիչ դարձնել, զբոսաշրջության զարգացման հեռանկարի համատեքստում ինչ բաղադրիչներ ներգրավել, ինչպիսի ենթակառուցվածքներ ստեղծել և գերժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել: Հենց այս նպատակին էր միտված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, նախարարի տեղակալներ` Արթուր Պողոսյանի և Արև Սամուելյանի ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուների այցը արգելոց-թանգարան:

Նախարարը և նրան ուղեկցող անձինք շրջեցին հուշարձանի տարածքում, ծանոթացան արգելոց-թանգարանի աշխատանքներին, խնդիրներին: