ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

2017-05-02T13:58:06+00:00 07/04/2017|Լրահոս|

Սիրելի մայրեր, քույրեր, գործընկերներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` մեծարանքի ու գնահատանքի խոսքեր հղելու ձեզ ու կարևորելու ձեր անգնահատելի դերը ընտանիքում, հասարակության մեջ, պետականաշինության հարցում:

Մայրությունը հավերժական կոչում է: Հայ կանայք միշտ եղել են ընտանիքի ամուր սյունը, ներդաշնակություն ու ջերմություն ապահովողը:

Առանձնահատուկ շնորհավորանքներ ու խոնարհում հերոսներ ծնած մեր հերոս մայրերին: Հայրենիքի հանդեպ մեր քաջորդիներին ձեր կողմից սերմանած մեծ սերն էր, որ մղեց նրանց խիզախության` չխնայելով անգամ սեփական կյանքը:

Շնորհավոր ձեր տոնը սիրելի մայրեր, քույրեր: Առողջ եղեք, երջանիկ, սիրված ու գնահատված: