ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2018-03-29T15:58:35+00:00 April 13th, 2017|Շիրակ, Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում պարբերաբար սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնվում:

Նախաձեռնությանն անմասն չեն մնացել նաև ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն ու թիվ N զորամասի ժամկետային զինծառայողները: Մասնավորապես` մաքրվել են Գյումրու «Մայր Հայաստան», Տաճար Երերույք և Լուսակերտի` ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտի զոհերի) հուշարձանների տարածքները:

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը ժամկետային զինծառայողների համար էքսկուրսիա է կազմակերպել «Սև բերդ» ամրոցում ու թանգարանում և պատմել մարզի հուշարձանների, առանձնապես «Սև բերդ» հուշարձանի մասին: