ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

2017-04-21T16:43:10+00:00 13/04/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի խորհրդական Վահան Հովհաննիսյանին:

Արա Թարվերդյանի խոսքով Վ. Հովհաննիսյանը երիտասարդ ու բանիմաց կադր է, օժտված մասնագիտական բարձր ունակություններով, համակարգի վերաբերյալ հեռանկարային զարգացման լուրջ ծրագրեր ունի:

«Պետք է զարգացնել մարքեթինգի ոլորտը, ճիշտ աշխատանքի կազմակերպման դեպքում կկարողանանք վաճառել մեր արտադրանքը` հրատարակությունները»,- ասաց Արա Թարվերդյանը:

Տնօրենի խորհրդականը համակարգելու է մարքեթինգի ոլորտը:

«Դրական արդյունք կարելի է ակնկալել միայն թիմային ու համակարգված աշխատանքի շնորհիվ: Թիմային աշխատանքի կողմնակից եմ և պատրաստ եմ ուժերս ներդնել համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հարցում», -ասաց Վ. Հովհաննիսյանը: