ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ է ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԻՆ

ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ է ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԻՆ

2017-04-18T12:29:14+00:00 14/04/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսօրվանից տնօրենի` գիտական աշխատանքների գծով նոր տեղակալ ունի: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ՊՄՊ մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացնելով նոր փոխտնօրենին նշեց, որ Կարեն Փահլևանյանը կհամակարգի նաև մարզային ծառայությունների, ՊՈԱԿ-ի` օպերատիվ արձագանքման ու հուշարձանների պահպանության բաժինների աշխատանքը: Տնօրենի տեղակալ Սեյրան Առաքելյանի իրավասությունների շրջանակում էլ արգելոց-թանգարանների ու ՊՈԱԿ-ի տնտեսական աշխատանքների կազմակերպումը կլինի: Գիտական աշխատանքների գծով տնօրենի նախկին տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը կշակունակի իր գիտական ներուժը ներդնել ոլորտի զարգացման բնագավառում` զբաղեցնելով ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարի պաշտոնը:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ներկայացնելով նոր տեղակալին ասաց, որ վերջինս աշխատանքային հարուստ կենսագրություն ունի` դատավորի օգնական` Արարատի մարզում, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի օգնական: Մինչև վերջերս զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետի պաշտոնը: Կ.Փահլևանյանը պատմական գիտությունների թեկնածու է, ունի նաև իրավաբանական կրթություն ու հարկ եղած դեպքում ՊՈԱԿ-ի շահերը կներկայացնի նաև դատական ատյաններում:

Արա Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց Աշոտ Փիլիպոսյանին, համոզմունք հայտնելով, որ նա կշարունակի իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել գործընկերներին գիտնական-քարտուղարի պաշտոնում:

«Սեյրան Առաքելյանին ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարած բարդ աշխատանքի համար, որի արդյունքում ձևավորված համակարգ կա: Մենք գոհ ենք այն համակարգից, որ ունենք», -ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը:

Նա հորդորեց աշխատանքին թիմային մոտեցում ցուցաբերել: Թարվերդյանի խոսքով , պատմամշակութային հուշարձանները ազգային արժեք են ու մեր աշխատանքը միտված է այդ արժեքների պահպանությանը:

Կ. Փահլևանյանն էլ վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը համատեղ ու արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար` ակնկալելով նաև Ա. Փիլիպոսյանի աջակցությունը: