ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

2017-04-20T15:04:39+00:00 April 18th, 2017|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին է վստահված մեր մշակութային ժառանգության պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը:

Մենք` ոլորտի «զինվորագրյալներս» պարտավոր ենք պահպանել ու սերունդներին փոխանցել մեր մշակութային ժառանգությունը: Պատասխանատվությունը մեծ է մեր ու գալիք սերունդների, նաև` պատմության առջև:

ՊՈԱԿ-ի տնօրենությունը շնորհավորում է գործընկերներին մասնագիտական տոնի առիթով` մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Արա Թարվերդյան