«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանն աշխատանքային հանդիպումներ են ունենում մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների հետ: Նախորդ շաբաթ ՊՈԱԿ-ի տնօրենությունը եղել էր Սյունիքի մարզում, ծանոթացել մարզի հուշարձանների պահպանության խնդիրներին, լսել մարզային ծառայության ու «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցներին:
Մայիսի 11-ին ՊՈԱԿ-ի ղեկավարությունը Վանաձորում էր: Սեփական նախաձեռնությամբ մայիսի 10-ին աշխատանքից ազատվել էր ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը: ՊՈԱԿ-ի տնօրենությունը մարզային ծառայության աշխատակիցներին ներկայացրել է ծառայության նոր ղեկավար Վարդան Միրզոյանին, ապա` լսել մարզային ծառայության ու «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցներին:
ՊՈԱԿ-ի տնօրենությունն առաջիկայում կլինի նաև մյուս մարզերում: