ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԻԱՑԵԼ Է ՆԱԵՎ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԻԱՑԵԼ Է ՆԱԵՎ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը

2018-03-29T16:01:15+00:00 27/05/2017|Երեվան, Լրահոս|

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Խնդիրը մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով օրինակելի դարձնելն է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակին միանալու, Հայաստանն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում սեփական ներդրումն ունենալու կոչին անմասն չեն մնացել նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքներում։