ԱՐԱԳԱԾՏՈՆԻ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ

ԱՐԱԳԱԾՏՈՆԻ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ

2018-03-29T15:53:11+00:00 09/06/2017|Արագածոտն, Լրահոս|

ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Արագածոտնի մարզից պատմամշակութային 22 արժեք էր տեղափոխվել մայրաքաղաք։ Մշակութային 21 արժեքները հետագայում վերադարձվել էին իրենց նախնական վայրերը։ Օրերս Ջրամբար համայնք է տեղափոխվել նաև վերջին՝ թվով 22-րդ կոթողը /թվագրված 7-րդ դարով/։

Հիշեցնենք, որ 2012թ-ին «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ներկայացվել էր Արագածոտնի Թալին քաղաքի 4-5-րդ , Բյուրական, Ճարճակիս, Իրինդ համայնքների 5-6-րդ, Մուղնի, Արուճ և Լուսագյուղ համայնքների 5-7-րդ դարերի և բազմաթիվ այլ մշակութային արժեքներ։