ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ԱՄԱԴԵՈՒՍ» ՖԻԼՄԸ

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ԱՄԱԴԵՈՒՍ» ՖԻԼՄԸ

2017-08-17T12:26:22+00:00 July 28th, 2017|Uncategorized, Լրահոս|

Հուլիսի 29-ին, ժամը 20. 30-ին հրավիրում ենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահ` դիտելու ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կինոնկարների շարքին դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը), 8 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների ու մի քանի այլ հեղինակավոր պարգևների արժանացած «Ամադեուս» ֆիլմը:

1984 թ. ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած կինոնկարի հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունն է։

Տոմսի արժեքը 500 ՀՀ դրամ է: