Հուլիսի 29-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն հիանալ տաճարի գեղեցկությամբ, այլև մշակութային միջոցառման «մասնակիցը» դառնալ: Համերգը նախատեսված է` ժամը 19.00-ին:
Արգելոց-թանգարանի տարածքում ելույթ կունենան` «Գառնի» պարային համույթը, «Գառնի» համայնքի մարզամշակութային կենտրոնի սաները` դուդուկահար՝ Վահե Պետրոսյան, երգիչ մենակատարներ` Մելսիկ Հովհաննիսյան, Նավասարդ Հակոբյան և Գառնիկ Գևորգյան: Մարզամշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է` Գրիգոր Մանուկյանը:
Ի դեպ մուտքն անվճար է, քանի որ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում հայտարարված է բաց դռների օր: