ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՈՄՍԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ. ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՈՄՍԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ. ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

2017-09-08T13:24:24+00:00 01/08/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական ﬕջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հարցազրույցը` «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

ՀՀ մշակույթի նախարարի 2017թ. հունիսի 29- ի հրամանով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների համար տոմսերի գնային նոր կարգ է հաստատվել: Դա ենթադրում է գների փոփոխություն բոլոր թանգարաններում: Հուլիսի 31-ից մամուլում ակտիվ շրջանառվում է «Գառնի» արգելոց-թանգարանի տոմսի արժեքի բարձրացման հարցը: Որքան կվճարի ՀՀ քաղաքացին կամ օտարերկրյա զբոսաշրջիկը այսուհետ, ինչով է պայմանավորված սակագնի բարձրացումը, ինչ նոր ծառայություններ կմատուցվեն այցելուներին: «Արﬔնպրես»-ի հարցերին պատասխանել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական ﬕջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

-Պարոն Թարվերդյան, հավաստի են արդյոք խոսակցությունները, որ բարձրացել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տոմսի արժեքը և որքան կվճարի այսօր Գառնի կամ Զվարթնոց այցելող քաղաքացին:

-Շնորհակալություն ընձեռած հնարավորության համար: Իսկապես հանրٳթյան շրջանٳմ իրարանցում է առաջացրել այդ լուրը, հետևաբար նաև պարզաբանման կարիք կա: Գոյություն ունի տոմսերի վաճառքի տարբերակված մոտեցում: Մինչ այժմ տեղացիների համար տոմսի արժեքը 250 ՀՀ դրամ էր, արտասահմանցիների համար` 1000 ՀՀ դրամ: Ներկայում տեղացիների համար 500 ՀՀ դրամ է սահմանվել, օտարերկրացիների համար` 1500 դրամ: Հենց սկզբից կուզեի նշել, թե որքան կծախսի արտասահմանցին ﬔր երկրում թող չմտահոգի տեղացիներիս: Ավելին, այս դեպքում պետք է առաջնորդվել «որքան շատ, այնքան լավ» սկզբունքով: Ինչու են բարձրացել տոմսերի գները: Խնդիրն այն է, որ այս տարվա մարտ ամսից սկսած ՊՈԱԿ-ը նոր քաղաքականություն է որդեգրել` առավել ակտիվ գործունեություն իրականացնել արգելոց-թանգարաններում, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում և մշակութային կյանքի ակտիվացում: Ենթակառուցվածքների մասով կարող եմ ասել, որ Գառնիում ու Զվարթնոցում վերջին շրջանում այնպիսի աշխատանքներ են կատարվել, որոնք ﬕնչ այժմ առհասարակ անուշադրության են եղել մատնված: Անգամ ընթացիկ վերանորոգման աշխատանքները, որոնք կարելի էր պատշաճ մակարդակով անել, արվել են այնպես, որ պարբերաբար կրկնվեն: Որպեսզի ասելիքս հասկանալի լինի ﬕ օրինակ բերեմ. տարիներ շարունակ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի սպասարկման սրահի տանիքը նորոգման մշտական խնդիր է ունեցել: Աﬔն գարուն այն նորոգվել է, ﬕնչդեռ կարելի էր ﬔկ անգամ ﬕ փոքր ավելի ﬔծ գումար ծախսելով որակյալ նորոգում ապահովել: Մենք դա արել ենք վերջերս ու համոզված եմ, որ երկար ժամանակով խնդիրը լուծվել է: Նույնը կարող եմ ասել «Գառնի» արգելոց-թանգարանի մասով: Շուրջ ﬔկ տարի ոռոգման համակարգը խափանված էր: Արգելոց- թանգարանը, սակայն, ﬕ քանի օրից ոռոգման ջուր կունենա և Գառնու լանդշաֆտը առաջիկայում կշոյի այցելուների աչքը:

-Կխնդրեի մանրամասնել հատկապես ինչ ծրագրերի մասին է խոսքը: -Գառնիում և Զվարթնոցում բազմաթիվ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել: Դրանք նախագծային փուլում են, ինչը ՊՈԱԿ-ի համար ֆինանսական լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում ու բնականաբար այդ աﬔնը տեսանելի չէ ﬔր հայրենակիցներին: Հեղինակավոր ﬕ քանի կազմակերպությունների արդեն նախագծեր ենք պատվիրել, դրանք ևս բավականին լուրջ ծախսեր են ենթադրում: 2004 թ. Լինսի հիﬓադրաﬕ ﬕջոցներով վերանորոգվել է Գառնու բաղնիքի և խճանկարի հատվածը: Առանց նսեմացնելու որևէ շինարարի կամ ճարտարապետի աշխատանք պետք է ասեմ, որ պատշաճ մակարդակով չի արվել: ՀՀ մշակույթի նախարար Արﬔն Աﬕրյանի աջակցությամբ այդ կարևոր խնդրին լուծում է տրվել: Արդեն պատրաստ է իտալացի ճարտարապետ Լուչիո Սպեկայի նախագիծը, որը չեմ վախենա ասել թանկարժեք նախագիծ է ու համապատասխանում է ﬕջազգային ճարտարապետության ու արգելոց-թանգարաններին հարիր չափանիշներին: Այցելուներն առաջիկայում տարբեր դիտանկյուններից կարող են տեսնել բաղնիքը, խճանկարը: Մյուսը` հնադարանի կառուցուﬓ է, որի համար ֆինանսներ են պետք: Այն իր ﬔջ կընդգրկի նաև ենթակառուցվածքներ, այդ թվում նաև` հուշանվերների խանութ: Գառնիում արդեն սկսել ենք սալահատակի վերանորոգումը: 1976 թ. սալահատակը բավականին մաշված էր, ինքս բազմաթիվ անգաﬓեր ականատես եմ եղել, թե ինչ անհարմարություններ է ստեղծում այցելուների համար: Երկար տարիներ ոչ ﬔկի մտքով չի էլ անցել սահմանափակ կարողություններով անձանց համար դեպի սանհանգույց տանող ճանապարհի հարցը լուծել: Խնդիրը ևս ﬔր ուշադրության կենտրոնում է` այն կարող է թեքահարթակով լինել կամ էլ` կտեղադրվեն ժամանակակից ապակեպատ վերելակներ: Մեր հայրենակիցներից նաև դժգոհություններ ենք ստացել աղբամանների ու նստարանների մասով: Դիզայնը կա, բանակցում ենք արտադրողի հետ: Լանդշաֆտի դիզայն ենք նախատեսում նաև տաճարի դիմաց գտնվող փոքր խոտածածկ հատվածի համար: Հնարավորինս մանրամասնեցի որպեսզի հասկանալի լինի, որ տոմսի գնի թանկացումը ինքնանպատակ չէ: Իհարկե նաև բանակցություններ ենք վարում ներդրումային ծրագրերի իրականացման համար:

-Պարոն Թարվերդյան բազմաթիվ ծրագրերից խոսեցիք, որոնց կյանքի կոչուﬓ իսկապես ﬔծ գումարներ է պահանջում: Արդյոք տոմսերի գների բարձրացումը կօգնի դրանց լուծմանը:

-Տոմսերի նոր սակագինը սահմանելիս հաշվի ենք առել հասարակության սոցիալական վիճակը: Իհարկե 250 դրամով տոմսը թանկացնելը չի կարող նպաստել ծախսերը հոգալուն, ինքնածախսածածկման դեպքում էլ` գոհ կլինենք: Այլ հարց է օտարերկրացիների համար նախատեսված սակագինը: Աշխարհի ոչ ﬕ զարգացած երկրում 2 եվրոյին համարժեք գումարով չես կարող մտնել որևէ արգելոց-թանգարան: Եվրոպայում Գառնու տաճարին ﬕ քանի անգամ զիջող արգելոց- թանգարանների մուտքի տոմսը 15 և ավելի եվրո է, առավելությունը` լավ ենթակառուցվածքներն են, որին, իհարկե, հասել են ծախսեր անելով ու եկամուտ ստանալով:

-Վերադառնանք տոմսերի արժեքին: Խնդրում եմ հստակեցնել, թե որքան արժե ՀՀ քաղաքացու և օտարերկրացիների համար Գառնի այցելության տոմսը:

-ԶԼՄ-ներում տեղ գտած իրարաﬔրժ լուրերի առթիվ կխնդրեի համապարփակ ուսուﬓասիրել ﬔր գնային քաղաքականությունը, որը նոր ենք սահմանել: ՀՀ քաղաքացիները կվճարեն 500 ՀՀ դրամ, անփոփոխ է ﬓացել ﬕնչև 18 տարեկան երեխաների տոմսի գումարը` 100 ՀՀ դրամ, մասնագիտական բուհերի համար 50 տոկոս զեղչ է նախատեսված: Արտոնություններ ենք սահմանել նաև կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազﬓերի մասնակիցների համար: Եթե նախկինում գիշերային լուսավորությամբ Գառնին տեսնելու համար այցելուն 1500 դրամ էր վճարում, ապա այժմ ﬕ գին է` 500 ՀՀ դրամ: Այցելուն գումար է վճարում ինչ-որ բան տեսնելու համար: Դա նշանակում է, որ թանգարանի մուտքից արդեն նա պետք ինֆորմացիա ստանա, ինչը ենթադրում է ժամանակակից չափանիշներին համապատասխան վահանակների տեղադրում: Բարձրացել ենք նաև էքսկուրսիոն տոմսերի գները: Մենք իսկապես արժևորում ենք էքսկուրսավարի աշխատանքը, մասնագիտությունը: Էքսկուրսավարը նաև հայոց պատմությանը, օտար լեզվին տիրապետող որակյալ կադր է և կարծում եմ, որ այն պետք է բավականին գրավիչ, բարձր վարձատրվող ու լուրջ պահանջարկ ունեցող մասնագիտություն դառնա: ՀՀ մշակույթի նախարարությունը որպես քաղաքականություն ձևավորող մարﬕն գնային «ﬕջանցք» է տվել ՊՈԱԿ-ին սակագին սահմանելու հարցում: Չի բացառվում, որ զբոսաշրջային պասիվ շրջանում ժամանակավոր նաև գնային անկում լինի կամ` հակառակը: Սա պարզ տնտեսագիտություն է` առաջարկի ու պահանջարկի օրենքն է:

-Պարոն Թարվերդյան «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից է: Հավաստի են արդյոք լուրերը, որ Մեծամորի այցելուներն էլ արդեն տոմս պետք է գնեն:

-Այո, Մեծամորում տոմսային տնտեսությունը վերագործարկվում է: ՊՈԱԿ-ը ծախսային ծանրաբեռնվածություն ունի նաև այս արգելոց-թանգարանի ծրագրերի իրականացման մասով: Մեծամորի այցելուների համար սահմանված սակագինը հետևյալն է` 250 դրամ ՀՀ քաղաքացիների, 1000 ՀՀ դրամ` օտարերկրացիների և 100 ՀՀ դրամ դպրոցականների համար: Հայերեն էքսկուրսիայի համար կվճարեն` 1500, օտար լեզվով` 2500 ՀՀ դրամ: Կարծում եմ հետագայում ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող բոլոր արգելոց-թանգարանները` «Արփի», «Գլաձորի համալսարան» և մյուսները ևս կանցնեն տոմսային համակարգի: Մի քանի աﬕս առաջ կառավարության որոշմամբ դրանց թիﬖ ավելացավ նաև «Ամբերդ» և «Բերդ» արգելոցներով: Մեր ուշադրության կենտրոնում է նաև Ամբերդ ամրոցի նորոգումը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում հուշարձանների պահպանությունն է, նաև նորոգման ու ամրակայման նախագծային աշխատանքների կազմակերպումը, ինչը կրկնում եմ ﬔծ գումարներ է պահանջում: