Առաջիկա ուրբաթ օրը` օգոստոսի 25-ին, ժամը 20:30 -ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին այցելուների համար կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են» ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը:
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը աներևակայելի սուր հումորի միջոցով ներկայացնում են ժամանակակից քաղաքակրթության ու աֆրիկյան ցեղերից մեկի կենցաղի բախումը: