ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:05+00:00 04/12/2017|Լոռի, Լրահոս|

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» խորագրով կրթական ծրագրի շրջանակում, Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում անցկացվել է միջոցառում։

Նախ մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանն  անցկացրել է բաց դաս, որի ընթացքում ներկայացրել է մարզի պատմամշակութային ժառանգությունը, անդրադարձել հուշարձանների պատմական նշանակությանը, կարևորել դրանց պահպանության խնդիրները։  Հ․ Մարուքյանն ընդգծել է յուրաքանչյուրի մասնակցության կարևորությունն այդ գործում։

Այնուհետև երկու թիմերի բաժանված աշակերտների միջև անցկացվել է վիկտորինա-մրցույթ, որի ընթացքում հնչած հարցերը վերաբերել են հուշարձանների հետ կապված պատմական տարբեր անցուդարձերին, աշխարհագրական առանձնահատկություններին։ Երկու թիմերն էլ աչքի են ընկել մեծ ակտիվությամբ։

Միջոցառումն ամբողջացել է հուշարձանների վերաբերյալ տարբեր ավանդազրույցներով, ապա` եզրափակվել հարց ու պատասխանով։

Դպրոցի մանկավարժները մարզային ծառայության աշխատակիցներին առաջարկել են նմանօրինակ հանդիպումները դարձնել ավանդական։