ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-05-10T14:14:22+00:00 04/12/2017|Արմավիր, Լրահոս|

Արարատի մարզի Շահումյան համայնքում հաշվառված Ս. Աստվածածին եկեղեցու հիմնադրման 130 ամյակին նվիրված գիտակրթական միջոցառում է անցկացվել   ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ, որին մասնակցել են գյուղի միջնակարգ դպրոցի  9-րդ և 12-րդ դասարանների աշակերտները, մանկավարժներ, Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը:

ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ողջունելով  ներկաներին, խոսել է հայ ժողովրդի հարուստ ճարտարապետական ժառանգության ու դրա պահպանության կարևորության մասին: Շահումյան համայնքի պատմության, հուշարձանների և մասնավորապես Ս. Աստվածածին եկեղեցու  մասին ներկաներին հանրամատչելի տեղեկություններ է փոխանցել  մարզային ծառայության  պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը:

Այնուհետև տերունական աղոթքով  իր խոսքը ներկաներին է ուղղել եկեղեցու Հոգևոր հովիվ Տեր Դերենիկը: Հոգևոր հովիվին անդրադարձել է երեխաների դաստիարակության գործում Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն դերին, ողջունել  կրթական այդօրինակ միջոցառումները:

Միջոցառման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել  ճանաչողական էքսկուրսիա  կազմակերպել հանրապետության տարբեր մարզերի հուշարձանների տարածքներ: