ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

2018-03-29T15:59:54+00:00 12/12/2017|Սյունիք, Լրահոս|

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ և Մեղրու  թիվ 1  միջնակարգ դպրոցի աջակցությամբ կրթօջախում կազմակերպվել է  համայնքի օրվան նվիրված միջոցառում, որի նպատակը  հայրենի համայնքն ու դրա մշակութային ժառանգությունը երեխաներին ճանաչելի դարձնելն է։

Միջոցառման ընթացքում դպրոցում բացվել է տարածաշրջանի մոտ 120 հուշարձանների լուսանկարների մշտական ցուցադրություն, որն ուղեկցվել է գրական-երաժշտական ելույթներով։ Լուսնկարներին կից ներկայացվել են նաև պատանիների վրձնած  հուշարձանների  գեղանկարները։

 

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Մեղրի համայնքի ղեկավար  Մխիթար Զաքարյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, տարածաշրջանի  հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել  քահանա  Խաչիկյանը, համայնքի բնակիչներ։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը:Նա խոսել է տարածաշրջանի հուշարձանների մասին, կարևորել դրանց պահպանությունը:

 

Մեղրի համայնքի  ղեկավարն  իր  խոսքում բարձր է գնահատել պատանիներին  համայնքի   պատմամշակութային  հուշարձանները ճանաչելի դարձնելու մարզային ծառայության և դպրոցի նախաձեռնությունը, նրա կարծիքով, այն ոչ միայն կնպաստի հուշարձանների անխաթար պահպանությանը, այլև հայրենի բնակավայրն ավելի լավ ճանաչելուն ու սիրելուն։

 

 

120 հուշարձանների լուսանկարներն այսուհետև ամեն օր դպրոց մտնող յուրաքանչյուր մարդու ակամայից «կստիպեն» ոչ միայն գնահատել հայրենի մշակութային ժառանգությունը, հպարտանալ ու հոգեպես հարստանալ դրանով, այլև զինվորագրվել այդ ժառանգության պահպանության գործին։