ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԽԱՐՈՒՅԿ Է ՎԱՌՎԵԼ ՎԵՐՆԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԽԱՐՈՒՅԿ Է ՎԱՌՎԵԼ ՎԵՐՆԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ

«Գլաձորի համալսարան»  պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ Տյառնընդառաջը նշվել է Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցում։  «Տյառընդառաջի  ժողովրդական սովորույթները»  խորագրով միջոցառմանը մասնակցել են դպրոցի միջին և բարձր դասարանների 30-ից ավելի  աշակերտներ, մանկավարժներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր  Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում «Գլաձորի համալսարան»  պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը ներկայացրել է Տյառնընդառաջի խորհուրդը`  ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, ապա` անդրադարձել Տրընդեզի ժողովրդական սովորույթներին, խոսել ազգային տոների պահպանման ու երիտասարդների հայեցի դաստիարակության մասին։

 

 

Դպրոցի բակում պատանիները խարույկ են վառել,  ազգային երաժշտության ուղեկցությամբ շուրջպար  բռնել ու  թռել կրակի վրայով։